Վլադիմիր Պուտինը Արտյոմ Օվելյանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մեքենաշինարար» պատվավոր կոչում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պետական պարգևներ շնորհելու մասին։ Մեքենաշինության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Տվերի վագոնաշինական գործարանի (ընդգրկված է ՏՄՀ-ի («Տրանսմաշհոլդինգ») կազմում) գլխավոր տնօրեն Արտյոմ Օվելյանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մեքենաշինարար» պատվավոր կոչումը։
Այս պարգևը պարզապես տարբերանշան չէ, այլ հայրենական մեքենաշինության զարգացման և երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման գործում Արտյոմ Օվելյանի անձնական ներդրման վառ ապացույցը։ Նրա ղեկավարությամբ ՏՎԳ-ն վստահորեն առաջ է շարժվում՝ ամրապնդելով Տվերի մարզի և ողջ Ռուսաստանի արդյունաբերական հեղինակությունը։
Շնորհավորական խոսքեր են հնչում նաև Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովի կողմից.
«Բարձր պետական պարգևն ընդգծում է Ձեր անձնական ներդրումը հայրենական մեքենաշինության զարգացման գործում և ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքը։ Ձեր ղեկավարած Տվերի վագոնաշինական գործարանն այսօր հաջողությամբ լուծում է մեր երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովմանն ուղղված խնդիրները, ամրապնդում մեր տարածաշրջանի հեղինակությունն արդյունաբերական արտադրության ոլորտում»։
Արտյոմ Օվելյանը գերազանցությամբ ավարտել է Վ. Ն. Օբրազցովի անվան Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը՝ «վագոնաշինության և վագոնային տնտեսության ոլորտի ինժեներ-մեխանիկ» մասնագիտությամբ, որից հետո աշխատանքի է անցել Հոկտեմբերյան էլեկտրավագոնանորոգման գործարանում։ Իր կարիերան սկսել է ինժեներ-տեխնոլոգի պաշտոնից և հասել գործադիր տնօրենի պաշտոնին։ 2018-ից 2021 թվականներին Արտյոմ Օվելյանը գլխավորել է Դեմիխովոյի մեքենաշինական գործարանը, որից հետո նշանակվել է Տվերի վագոնաշինական գործարանի գլխավոր տնօրեն։
Ձեռնարկության հաջողություններն ամբողջ կոլեկտիվի վաստակն են։ 2022 թվականին ՏՎԳ-ն պարգևատրվել է «Աշխատանքում հաջողությունների համար» պատվո նշանով։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ համակարգված աշխատանքը, պրոֆեսիոնալիզմն ու գործին նվիրվածությունը բերում են իսկապես նշանակալի արդյունքների։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին