Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ. ՏԿԵ նախարար
Աշխաբադում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից։
Աղբյուրի համաձայն, հանձնաժողովի նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Ագաջանով Գուվանչ Վելինազարովիչը։
Նիստը նախագահողները հանդես են եկել բացման խոսքով։
Նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների տնտեսական համագործակցության կարևորագույն գործիքներից է։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն քննարկելու առկա հարցերը, այլև առաջադրելու նոր նախաձեռնություններ և ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։
Նշենք, որ նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ Հայաստանի բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ կան էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
«Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ՝ ուղղված փոխադարձ շահերի վրա հիմնված նոր ծրագրերի իրականացմանը և մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը»,– նշել է Դավիթ Խուդաթյանը։
Միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ավարտին տեղի է ունեցել նիստի արձանագրության և այլ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին