Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հաղորդում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԵՄ հետ ձևավորված արդյունավետ համագործակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Դիմադրողականության և աճի ծրագրի (2024–2027) շրջանակում համատեղ իրականացվող աշխատանքներին․ առանձնակի շեշտվել է նաև ԵՄ աջակցության կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների հասցեագրման և Հայաստանում երկարաժամկետ բնակության ու ինտեգրման գործընթացին նպաստելու ուղղությամբ։
Նշենք, որ հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին