Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
Ըստ աղբյուրի, նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նույն գործով անցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը։ Նա մեղադրվում է Տոնոյանին օժանդակելու համար, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Ըստ աղբյուրի,երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին