Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է․ ՍԱՏՄ
Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։
Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես Տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը համաձայնություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։
Ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են լիազոր մարմնի անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար Տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իր լիազորությունների շրջանակներում, ապահովում է և՛ ներմուծող, և՛ արտադրող տնտեսավարողների բնականոն գործունեությունը՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
ՀՀ են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնց համար նախարարությունը կվճարի շուրջ 35 մլն ՀՀ դրամ
Որ ասում եք` հայկական ծագման չի, ուրեմն գիտեք, թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին
54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...