30 տոկոսով կրճատվել է Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը
Ղրիմում նոյեմբերի 25-ից ուժի մեջ են մտել էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները։
Այս մասին հաղորդում է interfax.ru-ն։
Աղբկուրի փախանցմամբ, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի խոսքով՝ սահմանափակումները պայմանավորված են վթարների կանխարգելմանն ուղղված վերանորոգման աշխատանքներով և կարող են տևել մինչև տասը օր։
«Ղրիմի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքների պատճառով, նոյեմբերի 25-ից սկսած, էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի ոչ ավելի, քան 10 օր ժամկետով: Նախատեսվում է էլեկտրաէներգիայի 30% կրճատում ժամը 8:00-ից մինչև 21:00-ն: Առավելագույն անջատումների ժամանակահատվածը 12:00-ից մինչև 15:00-ն է», - գրել է Ակսյոնովը իր Max ալիքում:
Ռազմական ուսումնասիրությունների ինստիտուտը սահմանափակումները հնարավոր է համարում նաև ուկրաինական հարվածների հետևանք։
«Սոցիալական հաստատությունները, ինչպես նաև ջեռուցման և ջրամատակարարման օբյեկտները կաշխատեն սովորականի պես», - հավելել է Ակսյոնովը։
Հավելենք, որ Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքները վերջին ամիսներին բազմիցս ենթարկվել են հարձակումների։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...