Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
30 տոկոսով կրճատվել է Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են 6 բջջային հեռախոս, WI-FI սարք փոխանցել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին Ռսաստրուկ» բառի գինը՝ 1.050.000 դրամ և հրապարակային ներողություն Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կկողմնորոշվի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու հարցում. Պեսկով Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է․ ՍԱՏՄ Մոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան
30 տոկոսով կրճատվել է Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումըՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք էՎրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են 6 բջջային հեռախոս, WI-FI սարք փոխանցել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
Ռսաստրուկ» բառի գինը՝ 1.050.000 դրամ և հրապարակային ներողություն
Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կկողմնորոշվի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու հարցում. ՊեսկովՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է․ ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. ՊեսկովԱրթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. ՊեսկովՓաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ ՍասունյանՍրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Դատավորների միության հայտարարության մասինԳերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին․ Պեսկով
Բացահայտվել է Արթիկում կատարված բնակարանային գողությունը․ մեկ անձ կալանավորված է (տեսանյութ)Ռուսաստանը Էստոնիային ռազմական գործողությունների մասին է զգուշացրելԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՈւկրաինայում բացատրել են, թե ինչու Զելենսկին ռուսերեն խոսելու համար չի տուգանվիԳևորգ Հարությունյանը պատմել է Վալոդյա Գրիգորյանի սպшնության մանրամասներըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. ԱլիևԱյսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. ԱբրահամյանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիսԹայսոնի ստորագրությամբ ձեռնոցները Մոսկվայի աճուրդում վաճառվել են 3,5 մլն ռուբլով
Նոյեմբերի 25. Քարվաճառի հանձնման օրը
Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. ԽուդոյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.amԴավիթ Տոնոյանի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Քնար ՄանուկյանՎարդաշենում բшխվել են BMW-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnhԹրամփը ծիծաղել է՝ լսելով hակամարտության ավարտի ժամկետի մասին Զելենսկու խոսքերըՆոր Սահմանադրությամբ ցանկացած ցույց անողի կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից. Խամոյան
Եվրոպայի արդյունաբերությունը լուրջ ճգնաժամի առաջ է․ վտանգված է 3,7 միլիոն աշխատատեղ
Այսօր Սոչիում սպասվում են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ. Ազիզյան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի Մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է վատթարանալ. Աբրահամյան Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ցուրտն ավելի մահաբեր է, քան շոգը. Ազիզյան Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԿոստանյանՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարԳերմանիայի կանցլեր Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հյուրընկալել է Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպանինTRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. ԿոստանյանԹուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Իմ «Ծննդավայր» (Место рождения) սյունակում պետք է նշվի ոչ թե Ադրբեջան, Հայաստան կամ Մոլդովա, այլ՝ Խորհրդային Միություն (ԽՍՀՄ / USSR)
Զենքի գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. ՈստիկանությունՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համարԱմեն ոչնչացված եկեղեցի, գերեզմանատուն, բնակավայր ու տուն փաստ է. Բեգլարյան
Ամանորյա հանգիստը Հայաստանում․ արդյո՞ք այն թանկ ուղղություն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
Քաղաքականություն

Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան

«Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։
Փաշինյանին չպետք է թույլ տալ պարզապես հրաժարական տալ և հեռանալ։ Նա պետք է շատ թանկ վճարի Հայաստանի թշնամիների հետ համագործակցելով՝

– Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին հանձնելու, ինչը հանգեցրեց մի քանի հազար հայ երիտասարդ զինվորների մահվան և հազարավոր այլ զինծառայողների վիրավորվելուն,

– 2021-2022 թվականներից ի վեր Ադրբեջանին թույլ տալու, որ բռնազավթի Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ,

– Հայաստանի ազգային սրբազան խորհրդանիշների արժեզրկելու,

– Հայաստանի Սահմանադրության և հարյուրավոր օրենքների խախտելու, և

– Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ունեցած արդարացի պատմական պահանջներից հրաժարվելու համար։

Հուսահատությունից դրդված, նախագահ Ալիևի թելադրած Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի համար խորհրդարանի հավանությունը ստանալու այլ ելք չգտնելով՝ Փաշինյանն անցյալ շաբաթ նոր հնարքի դիմեց։ Նա խորամանկորեն հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով մերժեն առաջարկվող Սահմանադրությունը՝ պայմանով, որ խորհրդարանը նախ հավանություն տա նման քվեարկության անցկացմանը։ Այնուհետև նա հավելեց, որ հրաժարական կտա մինչև 2031 թվականը, եթե հանրությունը հավանություն տա Սահմանադրությանը։

Բարեբախտաբար, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններն արդեն մերժել են նրա խարդախ առաջարկները, որոնց մասին նա հիմարաբար պնդում էր, թե իրենք «չեն կարող մերժել»։

Փաշինյանն այս դատարկ խոստումները տալիս է հետևյալ պատճառներով՝

Նախ՝ նրա կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվեի անցկացմանը հավանություն տալու համար անհրաժեշտ մանդատների երկու երրորդը՝ չնայած 2026 թվականի հունիսյան ընտրություններից առաջ նրա հնչեցրած նախազգուշացումներին, թե սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր կուսակցությունը չստանա աթոռների երկու երրորդը։ Նախագահ Ալիևը պնդել է, որ քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը և նախաբանից չի հեռացրել Արցախի մասին հիշատակումը, ինքը չի ստորագրի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։

Փաշինյանի քաղաքական կարիերան կախված է Ալիևի կողմից այդ պայմանագրին տրվելիք հավանությունից, քանի որ վարչապետը բազմիցս մոլորեցրել է հայ հանրությանը՝ խոստանալով, թե Ադրբեջանի հետ պատերազմում նրանց որդիներն այլևս չեն զոհվի, եթե հաստատվի խաղաղության այն պայմանագիրը, որին, իր պնդմամբ, ինքն արդեն ձեռք է բերել կամ պատրաստվում է ձեռք բերել։

Մինչ այժմ Փաշինյանին հաջողվել է միայն հասնել նրան, որ խաղաղության պայմանագրի նախագիծը երկուստեք նախաստորագրվի, այլ ոչ թե ստորագրվի, թեև տեքստի բոլոր 17 հոդվածները թելադրել էր Ալիևը։ Նույնիսկ պայմանագրի նախաստորագրումը տեղի ունեցավ նախագահ Թրամփի կողմից Ալիևի վրա գործադրված ուժեղ ճնշման ներքո, որը ամեն գնով ցանկանում էր արժանանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի հետ նախատեսված հանդիպման նախօրեին Թրամփը վաղաժամ հայտարարել էր, թե նրանք գալիս են Վաշինգտոն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու։

Ալիևը չի շտապում ստորագրել նման պայմանագիր, քանի որ դեռևս Փաշինյանին ուղղված պահանջների երկար ցանկ ունի։ Բացի Սահմանադրությունը փոխելու հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելուց, Ալիևը պահանջում է, որ․

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանից հեռացած 300 հազար ադրբեջանցիներին թույլատրվի վերադառնալ,

– Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ճշգրտվի՝ Ադրբեջանին լրացուցիչ տարածքներ զիջելու միջոցով,

– Հայաստանի տարածքում գտնվող, նախկինում ադրբեջանաբնակ անկլավները վերադարձվեն Ադրբեջանին, և

– Հայաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի Արցախի «բռնագրավման» հետևանքով հասցված վնասների համար։

Երկրորդ՝ ոչ մի ողջամիտ մարդ չի հավատա Փաշինյանի տված որևէ խոստման։ Վերջին ութ տարիների ընթացքում նա հարյուրավոր անգամ ստել է հանրությանը։ Այն, ինչ նա հայտարարում է առավոտյան, նույն օրվա երեկոյան հակառակն է պնդում։ Երբ Փաշինյանին հիշեցնում են նրա բազմաթիվ հակասական հայտարարությունների մասին, նա փորձում է հերքել, թե երբևէ նման բան է ասել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ լրագրողները միացնում են նրա նախկին հայտարարությունների ձայնագրությունները և ցույց տալիս Ֆեյսբուքում նրա հակասական խոսքերով տեսանյութերը, նա կա՛մ ասում է, որ չի հիշում՝ նման բան ասել է, թե ոչ, կա՛մ էլ հորինում է որևէ անհեթեթ բացատրություն։ Փաշինյանի՝ իր խոսքից հրաժարվելու ամենատխրահռչակ օրինակը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հավաքված հազարավոր արցախահայերի ներկայությամբ արած հայտարարությունն է, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Մի քանի տարի անց՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո, նա հետ կանգնեց իր խոսքից և հայտարարեց՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։

Ավելին, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Փաշինյանն իրավունք չուներ Արցախը զիջել Ադրբեջանին։ Մինչ այդ նա խոստովանել էր, որ Հայաստանի քաղաքացիներն իրեն նշանակել են ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վարչապետ։ Հետևաբար, նրա կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը և Ալիևի ու Պուտինի հետ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումը, որով Արցախին հարակից տարածքները զիջվեցին Ադրբեջանին, Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտումներ են։

Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակում է ելք փնտրել։ Սկզբում նա հայտարարեց, որ «արտահերթ» խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու՝ ապարդյուն հույս փայփայելով, որ այդպիսով իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ մանդատների երկու երրորդը։ Բայց, երբ թիմակիցները զգուշացրեցին նրան, որ արտահերթ ընտրությունները կարող են ունենալ հակառակ հետևանք՝ խորհրդարանում ունեցած մեծամասնության կորուստ, նա շտապ հրաժարվեց այդ մտքից։

Այնուհետև, Փաշինյանը դիմեց իր քաղաքական ընդդիմախոսներին ամենատարբեր ապօրինի միջոցներով՝ այդ թվում կեղծ մեղադրանքներով, ձերբակալություններով և ազատազրկմամբ սպառնալուն, որպեսզի հարկադրի նրանց ապահովել այն վեց լրացուցիչ ձայները, որոնք անհրաժեշտ են իր կուսակցությանը՝ հանրաքվեի անցկացմանը հավանություն տալու համար։

Հետո նա հայտարարեց, որ կհորդորի հանրությանը ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմության վրա՝ հանրաքվեին կողմ քվեարկելու համար։ Սա հերթական հուսահատ քայլն է։ Ես խիստ կասկածում եմ, որ նրա հետևորդները կարձագանքեն խորհրդարանը շրջապատելու և ընդդիմադիր պատգամավորներին հանրաքվեի օգտին քվեարկել ստիպելու իր կոչերին։

Չնայած այս մանևրներին՝ Փաշինյանին չի հաջողվել գտնել Սահմանադրությունը փոխելու միջոց՝ Ալիևին գոհացնելու նպատակով։

Ես ավելի լավ առաջարկ ունեմ․ հանրաքվեից հետո Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն ընձեռելու փոխարեն հայ ժողովուրդը պետք է անհապաղ ձերբակալի նրան, դատի և դատապարտի ցմահ ազատազրկման»։

Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի