Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համար Սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը». Ոսկանյան Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ. Հովհաննիսյան Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ Մկրտչյան Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում Հորմուզի նեղուցում ականի պայթյունից հետո բեռնարկղատար նավ է խորտակվել Իրանում սպանել են կին հրամանատարի Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան Ցավալի է, որ կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Pastinfo.am ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ
Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համարՍեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը». ՈսկանյանԿարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ. ՀովհաննիսյանԾանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոնCOP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՄկրտչյանՀոսանքազրկումներ Երևանում և մարզերումՀորմուզի նեղուցում ականի պայթյունից հետո բեռնարկղատար նավ է խորտակվելԻրանում սպանել են կին հրամանատարիՔեշ Պատելը ժամանել է Ռուսաստան Ցավալի է, որ կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Pastinfo.amՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ԳրիգորյանԱլիևը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլար է հատկացրել  «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնման համար. Interfax.ruԻլոն Մասկի կարողությունը կրճատվել է 28,6 միլիարդ դոլարովՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՏեսեք, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը ոնց է քլնգելու Նիկոլին․ ԲագրատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ. News.amԼավրովը ժամանեց ԲաքուԲաքվում Իրանի դեսպանատունը մերժել է մեղադրանքներըՄոսկվայի որոշումը՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ, անսասան է. ՌԴ ԱԳՆ Ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամԻնձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է. ԲադալյանՄեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. ԹրամփԿոնստանտին Զատուլինը կրկին ընտրվել է Պետդումայի հատուկ ներկայացուցիչՏեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները«ՏաԹեւեր»-ը հավակնում է 5-րդ անգամ ստանալ World Travel Awards մրցանակը․ ՀՀ բնակիչները և արտասահմանցի այցելուները կարող են միանալ քվեարկությանըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնԵվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համարԱրդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է ՀՀ արտահանումների համար. Հակոբ ԲադալյանՊատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ ԱՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17-ինՔՊ-ականները դեմ են, որ Վեդիի մանկապարտեզներն անվճար լինենԹյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն ԳրիգորյանՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՌոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթըր գյուղում բացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրինԱռաջիկա օրերին կառավարությունը կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը. Ռոմանոս ՊետրոսյանՎլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէՀետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ ԴանիելյանԻրավապահները խուզարկել են «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակ. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովԴատախազությունը հօգուտ պետության պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամԿիևում մետրոյի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել էԿստեղծվի համատեղ աշխատանքային խումբ. Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենինԱրևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. ՎոլոդինԱպօրինի որոշումների տակ կան կոնկրետ անուններ. վաղը, մյուս օրը մորքուրները, բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում. Միկոյան
Վերլուծական

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ համաձայն չէ, թեպետ հաճախ ներկայանում է որպես ժողովրդավարության անխոնջ ջատագով պաշտպան։

Հարյուրավոր օրենքներ, այդ թվում՝ Սահմանադրության բազմաթիվ դրույթներ խախտելուց զատ, Փաշինյանը հրահանգել է անվտանգության աշխատակիցներին ձերբակալել Ֆեյսբուքում իրեն քննադատողներին։ Իսկ արտերկրում նմանատիպ մեկնաբանություններ անող օտարերկրացիները կարող են ներառվել իշխանությունների «սև ցուցակում»՝ զրկվելով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից կամ ձերբակալվել երկիր ժամանելուն պես։

Ահա թե տեղի ունեցավ Լոս Անջելեսում բնակվող Անուշ Հաջյանի հետ, որը Հայաստանի քաղաքացի չէ, այլ Միացյալ Նահանգների։ 2025 թվականի ապրիլի 24-ին Անուշն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր Փաշինյանին քննադատող մեկ ուրիշի գրառմամբ՝ ավելացնելով իր մեկնաբանությունը. «Սատկացնե՛լ թրքահպատակ նիկոլաթայֆին»։

Անուշի կոշտ խոսքերը զգացմունքային պոռթկում էին՝ ի պատասխան Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության փաստերը կասկածի տակ դնելուն։ Սակայն շատ ավելի դատապարտելի է, երբ հենց վարչապետն է լկտի բռնության կոչեր է անում իր քաղաքական հակառակորդների հասցեին։ Այնուամենայնիվ, Հայաստանում ոչ մի դատավոր չի համարձակվում նրան պատասխանատվության ենթարկել իր թույլ տված խախտումների համար։

Ավելի քան մեկ տարի անց՝ 2026 թվականի հունիսի 13-ին, Հայաստան ժամանելուն պես Երևանի օդանավակայանում Անուշին ձերբակալեցին՝ առանց որևէ բացատրության։ Նրան տեղափոխեցին Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկը, որտեղ նրան պահեցին  ութ ժամ, ապա ազատ արձակեցին՝ մինչև դատաքննության ավարտը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ կիրառվեց երկիրը լքելու արգելք։

Լինելով ԱՄՆ քաղաքացի՝ Անուշն աջակցություն ստանալու նպատակով դիմեց Երևանում ԱՄՆ դեսպանատուն։ Սակայն դեսպանատան աշխատակիցը սահմանափակվեց միայն տեղացի փաստաբանների ցանկ տրամադրելով։ Կարծում եմ՝ աշխատակիցը պատշաճ օգնություն չի ցուցաբերել։ Դեսպանատունը պետք է հետաքրքրվեր Անուշի վիճակով և ջանքերգործադրեր՝ որպես ԱՄՆ քաղաքացի նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։

Անուշն ինքնուրույն տեղացի փաստաբան վարձեց և շուրջ երկու ամիս անց կանգնեց դատարանի առջև։ Նրա պարտադրում էին ընդունել մեղադրանքը՝ 2025 թվականին Ֆեյսբուքում կատարած գրառման համար․ փաստաբանը նույնպես խորհուրդ տվեց ենթարկվել։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, չհաշված փաստաբանական ծառայությունների համար վճարված հազարավոր դոլարները։

Անուշը նույն օրը վճարեց տուգանքը, ստացավ անդորրագիրը, և նրան տեղեկացրեցին, որ կարող է անարգել հեռանալ երկրից։ Այդուհանդերձ, երբ նա փորձեց ավտոմեքենայով անցնել Վրաստան, Հայաստանի սահմանապահ ծառայությունը կանգնեցրեց նրան՝ թույլ չտալով  շարունակել ճանապարհը, անգամ երբ նա ցույց տվեց դատարանի տրամադրած ազատման փաստաթուղթը։ Տեղի ոստիկանության բաժնում շուրջ երկու ժամ պահելուց հետո միայն նրան թույլ տվեցին հատել Վրաստանի սահմանը։

Իսկապես զարմանալին այն է, որ պետական ​​պաշտոնյաները, ըստ ամենայնի, վերահսկում են Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայերի ֆեյսբուքյան էջերը՝ Փաշինյանի հասցեին հնչող քննադատական ​​մեկնաբանություններ հայտնաբերելու և դրանց հեղինակներին հետապնդման ենթարկելու նպատակով։ Կարելի էր ենթադրել, որ կառավարությունն ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու, քան մարդկանց ֆեյսբուքյան էջերին հետևելը։

Անուշի բախտը բերեց, որ չհայտնվեց բանտում։ Սակայն բազմաթիվ այլ անձինք ձերբակալվել են ֆեյսբուքյան գրառումների պատճառով։ Ստորև ներկայացված են մի քանի օրինակներ․

Փաշինյանի հայտնի քննադատ Արթուր Դանիելյանը ձերբակալվեց անցյալ շաբաթ՝ Ֆեյսբուքում նրան «վիժվածք» անվանելուց ընդամենը ժամեր անց։

Դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվեց սեպտեմբերի 29-ին․ նրան մեղադրանք առաջադրվեց 2025 թվականի հունվարին կատարած ֆեյսբուքյան գրառմամբ «ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք» հրահրելու համար։ Նրա նկատմամբ սահմանվեց վարչական վերահսկողություն, և նա ազատ արձակվեց՝ Ֆեյսբուքում գրառումներ անելուց ձեռնպահ մնալու պայմանով։

Արտակ Ավետիսյանն արդարացվեց անցյալ ամիս՝ մայիսին ձերբակալվելուց հետո։ Սկզբում նրան «Ատելության խոսքի» մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ փոխարինվեց ծանրացուցիչ հանգամանքներով «խուլիգանության» հոդվածով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նա Ֆեյսբուքում կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանին։

Փետրվարին ձերբակալվեց և խուլիգանության մեջ մեղադրվեց ևս մեկ ընդդիմախոս՝ TikTok-ում Փաշինյանի վերաբերյալ վիրավորական տեսանյութ հրապարակելուց երկու ամիս անց։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման ենթարկվեց Ախուրյանից  55-ամյա մի կին՝ առցանց մասնավոր հաղորդագրության մեջ վարչապետի և նրա ընտանիքի հասցեին, ըստ տեղեկությունների, արհամարհական արտահայտություններ թույլ տալու համար։

Հայաստանցի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց 2025 թվականին՝ սոցիալական ցանցում իրավապահ և դատական ​​համակարգի պաշտոնյաներին քննադատող գրառում անելուց հետո։ Արցախցի Գայանե Մեսրոպյանը ձերբակալվեց 2026 թվականի մարտին՝ Փաշինյանին քննադատող ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Մինչդեռ արցախահայերի հասցեին ուղղված վիրավորական մեկնաբանություններ պարունակող ավելի քան 1000 գրառում այդպես էլ չի հետաքննվել իշխանությունների կողմից։

Հոկտեմբերի 1-ին ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը, որը հայտնի է իր կտրուկ հայտարարություններով, դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման՝ Սահմանադրական դատարանի՝ երկու տարի առաջ կայացրած որոշումը խստորեն քննադատելու համար։ Երևանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց դատավորների վերաբերյալ «զրպարտչական տեղեկություններ» տարածելու մեջ։ Նրա քույրը՝ Լիլիթ Ղազարյանը, ղեկավարի պահանջով ստիպված եղավ հրաժարական տալ՝ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնում 22 տարի աշխատելուց հետո։

Նույնիսկ դասախոսներեն են կորցրել իրենց աշխատանքը՝ Փաշինյանին քննադատելու պատճառով։ Հուլիսին աշխատանքից ազատվեց ընդդիմադիր հայացքներով հայտնի իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որը 23 տարի իրավագիտություն էր դասավանդում Երևանի պետական ​​համալսարանում (ԵՊՀ)։ Նույն ամսին աշխատանքից զրկվել են նաև ԵՊՀ դասախոսներ Ալեն Ղուլյանն ու Շուշան Վարդանյանը, որոնք սատարում էին ընդդիմությանը։

Մինչդեռ Փաշինյանի կողմնակիցները պաշտպանված են քրեական հետապնդումից։ Այս տարվա սկզբին մի տղամարդ լրատվամիջոցներով հայտարարել էր, թե պետք է «մի քար խփել գլխին և սատկացնել» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նրա դեմ որևէ քրեական գործ չհարուցվեց։

2023 թվականին Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում թքեց իրեն քննադատած կանադահայի դեմքին։ Մինչդեռ ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ թե Սիմոնյանին, այլ տուժողին։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է «հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողության» համար։ Նա նաև դատապարտել է այն փաստը, որ «ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացահայտ սպառնալիքներն ու ատելության խոսքը մնում են բացարձակ անպատիժ»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։

Հարութ Սասունյան