Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համար
Հոնկոնգում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համար, որը հանրությանը չէր ցուցադրվել ավելի քան 60 տարի։
Նկարը նոյեմբերի 18-ին կվաճառվի Նյու Յորքում Sotheby’s աճուրդում․ արժեքը գնահատվում է շուրջ 180 միլիոն դոլար։
1890 թվականի մայիսին ստեղծված կտավը Վան Գոգի կյանքի վերջին շրջանի կարևոր գործերից է։ Նկարիչն այն ստեղծել է Ֆրանսիայի Օվեր-սյուր-Ուազ գյուղում՝ մահից մոտ երկու ամիս առաջ։
Նկարում պատկերված է ծաղկած հսկայական շագանակենի։ Աճուրդում կտավը կարող է սահմանել Վան Գոգի ստեղծագործությունների վաճառքի նոր ռեկորդ։ Այն վաճառքի կհանվի երկար ժամանակ հանրությանն անհասանելի մնացած 12 ստեղծագործությունից բաղկացած հավաքածուի կազմում։ Հավաքածուում են նաև Պոլ Սեզանի և Կլոդ Մոնեի աշխատանքները


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»