Սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը». Ոսկանյան
Սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը»։ Նման գրառում է արել Վարդան Ոսկանյանն իր Ֆեյսբուքյան էջում։
«Շատերն են հարցնում, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն ինչո՞ւ հենց այս պահին նախաձեռնեց հիջաբի դեմ պայքարը։
Ըստ իս, երկու հիմնական պատճառ կարելի է առանձնացնել։
Նախ՝ վարչախմբի պարագլուխը Արցախում գրանցած իր հաջողությունից հետո չափից դուրս ինքնավստահ էր դարձել՝ համարելով, որ կարող է անել ամեն ինչ՝ նույնիսկ մեծամասամբ շիա մահմեդական երկրում արգելել այդ կրոնի ծեսերը կամ ավանդույթները։
Երկրորդը՝ ակնհայտ է, որ Բաքվի բռնապետին շատ ավելի հետաքրքիր է արտաքին քաղաքականությունը, և վերջինս թուրընկալում ունի, թե արտաքին քաղաքականության մեջ գրանցած հաջողություններն ինքնին կարող են լուծել երկրի ներսում առկա ցանկացած խնդիր՝ այդ թվում կրոնի հարցերում։
Իրականում սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբն, ըստ էության, չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը», որովհետև կրոնական ավանդույթի հարցը փաստացիորեն վերաճել է սոցիալական արդարության պահանջի խնդրի՝ անկախ դժգոհողների հավատացյալ լինելուց կամ չլինելուց։
Իսկ բռնի մեթոդներով ապաքաղաքականացված ցանկացած հասարակության պարագայում, հենց ինչպիսին է նաև ադրբեջանական հասարակությունը, սոցիալական յուրաքանչյուր զանգվածային պահանջ ապահովում է այն պարարտ հողը, որտեղ ձևավորվում են ապագա բացառապես քաղաքական պահանջների սաղմերը»,- գրել է նա։


















































Ադրբեջանում բողոքի ակցիաները չեն մարում․ ձերբակալվել է 37 մարդ, ցուցարարները մեքենա են այրել
Բաքուն և Երևանը կորոշեն ԱԳ նախարարների «3+3» ձևաչափով հանդիպման նոր վայրը. ՌԴ ԱԳՆ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»