Իրավապահները խուզարկել են «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակ. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը
Իրավապահներն այսօր խուզարկել են «Ադեկվադ» միաբանության գրասենյակը։
Լրագրողների հետ զրույցում միաբանության անդամ Մարինե Մանուչարյանը նշեց, որ այդ տարածքը վաղուց արդեն «Ադեկվադ»-ի գրասենյակը չէ։
«Սա մեզ համար պահեստային տարածք է, որտեղ ես հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի գրքերն ու համակարգիչն էի բերել։ Իրենք փակեցին, տարան՝ ասելով, թե որևէ միջամտության դեպքում ինձ տեղյակ կպահեն։ Ասացին, որ եկել են Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ինչ-որ բաներ փնտրելու»,- ասաց Մարինե Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կդառնա։
«Կերևա, թե որքան աբսուրդային է այս ամբողջ իրավիճակը, և ինչպես են փորձում Արթուրին լռեցրած պահել»։
Մանուչարյանն ասաց, որ Արթուր Դանիելյանի փաստաբանը ներկա չի եղել խուզարկությանը։


















































ՀՀ վարչապետը խուսափեց Տիգրանաշենի մասին հարցից
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»