Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի չինական Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏՀԳ) գագաթնաժողովին։ Մոսկվան ակնկալում է Ռուսաստանի առաջնորդի հերթական զրույցը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
«Անհամբեր սպասում ենք պարոն Սի Ծինփինի հետ հերթական զրույցին»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանը։
Ըստ նախարարի՝ երկու երկրների առաջնորդները պահպանում են կանոնավոր կապեր և վերահսկում են երկկողմ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության զարգացումը։ Այս տարի Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են երկու անգամ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում Չինաստան և Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Լավրովը նաև հավելել է, որ միջազգային իրավիճակը մնում է բարդ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Ըստ նրա, Վան Իի հետ բանակցությունները հնարավորություն են տալիս քննարկելու Մոսկվայի և Պեկինի հետագա քայլերը՝ երկու երկրների ղեկավարների կողմից առաջադրված խնդիրների կատարման համար։


















































Վլադիմիր Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Վոլոդիմիր Զելենսկին. Թրամփ
Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»