Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համար Սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը». Ոսկանյան Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ. Հովհաննիսյան Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ Մկրտչյան Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում Հորմուզի նեղուցում ականի պայթյունից հետո բեռնարկղատար նավ է խորտակվել Իրանում սպանել են կին հրամանատարի Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան Ցավալի է, որ կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Pastinfo.am ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ
Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համարՍեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը». ՈսկանյանԿարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ. ՀովհաննիսյանԾանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոնCOP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՄկրտչյանՀոսանքազրկումներ Երևանում և մարզերումՀորմուզի նեղուցում ականի պայթյունից հետո բեռնարկղատար նավ է խորտակվելԻրանում սպանել են կին հրամանատարիՔեշ Պատելը ժամանել է Ռուսաստան Ցավալի է, որ կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Pastinfo.amՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ԳրիգորյանԱլիևը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլար է հատկացրել  «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնման համար. Interfax.ruԻլոն Մասկի կարողությունը կրճատվել է 28,6 միլիարդ դոլարովՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՏեսեք, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը ոնց է քլնգելու Նիկոլին․ ԲագրատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ. News.amԼավրովը ժամանեց ԲաքուԲաքվում Իրանի դեսպանատունը մերժել է մեղադրանքներըՄոսկվայի որոշումը՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ, անսասան է. ՌԴ ԱԳՆ Ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամԻնձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է. ԲադալյանՄեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. ԹրամփԿոնստանտին Զատուլինը կրկին ընտրվել է Պետդումայի հատուկ ներկայացուցիչՏեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները«ՏաԹեւեր»-ը հավակնում է 5-րդ անգամ ստանալ World Travel Awards մրցանակը․ ՀՀ բնակիչները և արտասահմանցի այցելուները կարող են միանալ քվեարկությանըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնԵվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համարԱրդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է ՀՀ արտահանումների համար. Հակոբ ԲադալյանՊատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ ԱՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17-ինՔՊ-ականները դեմ են, որ Վեդիի մանկապարտեզներն անվճար լինենԹյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն ԳրիգորյանՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՌոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթըր գյուղում բացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրինԱռաջիկա օրերին կառավարությունը կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը. Ռոմանոս ՊետրոսյանՎլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէՀետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ ԴանիելյանԻրավապահները խուզարկել են «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակ. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովԴատախազությունը հօգուտ պետության պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամԿիևում մետրոյի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել էԿստեղծվի համատեղ աշխատանքային խումբ. Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենինԱրևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. ՎոլոդինԱպօրինի որոշումների տակ կան կոնկրետ անուններ. վաղը, մյուս օրը մորքուրները, բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում. Միկոյան
Քաղաքականություն

Տեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միգրացիոն ռազմավարության նախագծի բաղադրիչի՝ Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ համանման կազմով քննարկվել է քաղաքացիության բաղադրիչը՝ ինստիտուտը վերաարժևորելու տրամաբանությամբ, այն կապելով Իրական Հայաստանի, Հայաստանի հետ իրական կենսական կապի և ՀՀ-ն՝ որպես սուբյեկտի հետաքրքրությունների ու շահերի կենտրոն լինելու հետ։ Նախարարի խոսքով՝ այս հայեցակարգի շրջանակում մշակվել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որն այժմ ամփոփման փուլում է։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին՝ նշել է, որ միգրացիոն ոլորտի տեսանկյունից կարևոր է հստակեցումներ անել, քանի որ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ընդունող երկրի՝ մարդկանց ներհոսքով, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։

«Միգրացիայի կառավարումը ռազմավարական մակարդակում հստակեցնելը բխում է 2 կարևոր հանգամանքից: Առաջին՝ որքան խստացնում ենք քաղաքացիություն ստանալու պայմանները, այնքան օտարերկրացիների հոսքն ուղղվելու է դեպի կացության ինստիտուտ, առավել ևս, երբ խստացման հիմնական միջոցը կացության ու մշտական բնակության պահանջներ սահմանելն է։ Երկրորդ՝ միգրացիոն միտումներն ինքնին մեծապես փոխվել են մեր երկրում՝ ձևավորելով նոր պատկեր. տասնամյակներ շարունակ լինելով ելքի ուղղություն՝ ՀՀ-ն վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը շատ ավելի ընդգծված երևում է 2022թ-ից ի վեր։ Ընդ որում՝ առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում իմիգրացիայի արդյունավետ կառավարման նոր մարտահրավերներ են առաջացել. ավելացել են գործարքների և դիմումների ցուցանիշները բոլոր միգրացիոն գործընթացներում՝ սկսած սահմանահատումներից մինչև ապաստան՝ ներառելով կացության դիմումներն ու բնակությունն օրինականացնելու միտումները։

Նախարարի դիտարկմամբ՝ այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես՝ առավել արդյունավետ պայքարել անօրինական ու անկանոն միգրացիայի դեմ՝ ինտեգրելով կանխարգելիչ գործողություններ, ավելացնելով կարողություններն ու ամրակայելով ինստիտուտներն ու կառուցակարգերը։ Ըստ այդմ, միգրացիայի արդյունավետ կառավարման մեջ առաջարկվում է կիրառել ժամանակակից թվային գործիքակազմ, մասնավորապես՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, Բնակչության պետական ռեգիստրի և միգրացիոն այլ թվային պլատֆորմների (քաղաքացիություն, կացություն, ապաստան և այլն) մշտական ու կայուն փոգործելիության միջոցով։

Այս համատեքստում, նախարարի խոսքով, սահմանների կառավարման մոդելի ու գործիքակազմի վերանայումը ռազմավարական մակարդակում փոխլրացնում է միգրացիոն ռազմավարությունը։

Հաջորդիվ՝ ներկայացվել են միգրացիոն հոսքերի և շարժունության կառավարման միասնական ռազմավարական ուղղորդման և պետության համար անհրաժեշտ տեսանելիության ապահովմանն ուղղված իրավական, ինստիտուցիոնալ քայլերը: Մանրամասներ են ներկայացվել նաև միգրացիոն գործող համակարգում առկա մի շարք խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, որոնք կապահովեն միգրացիոն հոսքերի և շարժունակության կառավարման համապարփակ վերանայումը: Այս համատեքստում, ներկայացվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները, որոնք են՝ միգրացիայի միասնական կառավարման համակարգի ձևավորումը, թվային, փոխգործունակ և անվտանգ միգրացիոն կառավարման համակարգի ստեղծումը, մուտքի, վիզայի և կացության ռեժիմների նպատակային վերափոխումը և սահմանային կառավարման ու իրավակիրառման կարողությունների ամրապնդումը:

Ծավալվել է քննարկում առաջարկվող ուղղություններով նախատեսվող վերափոխումների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունն է և միգրացիայի արդյունավետ կառավարումը պետության անվտանգության, տնտեսական զարգացման և մարդկանց իրավունքների պաշտպանության հիմքն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը պետք է լինեն համապարփակ, հավասարակշռված և երկարաժամկետ կայունությանը միտված։ Երկրի ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության արդյունքում ընդունված որոշումների հիման վրա կատարել համապատասխան կարգավորումներ ռազմավարության նախագծում և ապահովել նախագծի ընդունման հետագա ընթացքը: