Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։
«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը խոսել է նաև անկլավ-էքսկլավների մասին։ Ըստ վարչապետի, դրանք չպետք է լինեն։
«Այսինքն, երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն Թրիփփ-ի, բայց ոչ միայն Թրիփփ-ի շրջանակներում»։
Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ վարչապետի, միմյանց որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և պետք է հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով։
«Ոչ մի պահանջ, ներառալ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։
Հիմա ամենակարևոր հարցը․ կա՞ արդյոք իրական հնարավորություն խաղաղությանն այսիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


















































Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Զաքարյան
Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է, ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»