Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. Գրիգորյան
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է Երևանի երթևեկության խնդիրներին և մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցելու գաղափարին։ Այդ մասին նա իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Երեկ տվածս հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դրա բովանդակության հետ կապ չունեցող վերնագիրը, տարակուսանք է առաջացրել որոշ անձանց շրջանում։ Սա թերևս ցցուն օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ լրատվական նյութն ընկալվում է բացառապես վերնագրի մակարդակում։
Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա երեկ Ռոբերտ Անանյանի հետ հարցազրույցի ընթացքում բավականին երկար խոսել ենք Երևանի երթևեկության խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։
Մասնավորապես, անդրադարձել եմ այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։
Հատուկ ընդգծել եմ, որ խոսքը ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել։
Ավելին՝ այս թեմայի վերաբերյալ իմ առաջին իսկ միտքն այն էր, որ կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»,-իր գրառման մեջ ասել է նա։
Նաև նա ներկայացրել է իր տվյալ հարցազրույցի հատվածը։


















































Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»