Մոսկվայի որոշումը՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ, անսասան է. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայի որոշումը՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ, անսասան է։ Այս ամենի մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն RTVI-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Սիրիայի նոր իշխանությունները շարունակո՞ւմ են պահանջել նրա արտահանձնումը։
«Մեր սիրիացի գործընկերները լավ գիտեն, որ Ռուսաստանը Բաշար Ասադին քաղաքական ապաստան է տրամադրել մարդասիրական նկատառումներից ելնելով։ Եվ ներկայիս իշխանությունները Դամասկոսում հասկանում են, որ այս ռուսական որոշումն անսասան է»,- ասել է Բորիսենկոն։
Դիվանագետի գնահատմամբ՝ Մոսկվայի հարաբերությունները Սիրիայի նոր ղեկավարության հետ բավականին դրական են զարգանում։ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան երկու անգամ այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ 2025 թվականի հոկտեմբերին և 2026 թվականի հունվարին։ Մոսկվայում նաև հանդիպումներ են անցկացվել Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ասաադ Շիբանիի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս շփվել է նրա հետ միջազգային հարթակներում, ներառյալ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Նա նաև նշել է, որ երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, մինչդեռ տնտեսական համագործակցությունը դեռ հետ է մնում։ Մոսկվայում հույս ունեն, որ Սիրիայի տնտեսության վիճակի գնահատումն ավարտելուց հետո նոր ղեկավարության կողմից երկկողմ տնտեսական կապերը ևս կսկսեն ամրապնդվել։
Հիլեցնենք, որ Ասադի ընտանիքը ապաստան է ստացել Ռուսաստանում այն իրադարձություններից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերին զինված ընդդիմությունը գրավել էր Դամասկոսը և տապալել նախկին կառավարությունը։ Բաշար Ասադը ղեկավարել է Սիրիան 2000 թվականից։ 2025 թվականի հոկտեմբերին Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախկին նախագահը և նրա ընտանիքը գտնվում են Ռուսաստանում մարդասիրական պատճառներով։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»