Լավրովը ժամանեց Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում, հայտնում է ТАСС-ը։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, հանդիպման մասնակիցները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացումը և մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում,
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, հանդիպման մասնակիցները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացումը և մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցությունը բազմակողմ ֆորում է, որը ստեղծվել է Ասիայում վստահության ամրապնդման, համագործակցության զարգացման և առանցքային խնդիրների համատեղ լուծման նպատակով։
Կազմակերպության մեջ մտնում է 28 պետություն, դրանց թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իսրայելը, Թուրքիան, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Մի շարք այլ երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան, Բելառուսը և Սաուդյան Արաբիան, ունեն դիտորդի կարգավիճակ։ Միջազգային դիտորդ կազմակերպությունների թվում են ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):


















































Ադրբեջանում բողոքի ակցիաները չեն մարում․ ձերբակալվել է 37 մարդ, ցուցարարները մեքենա են այրել
Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով
Բաքուն և Երևանը կորոշեն ԱԳ նախարարների «3+3» ձևաչափով հանդիպման նոր վայրը. ՌԴ ԱԳՆ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»