Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթըր գյուղում բացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին
Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթըր գյուղում տեղի է ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի (Մյասնիկովի) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրված էր միանգամից երկու հոբելյանի՝ Մյասնիկյանի շրջանի հիմնադրման 100-ամյակին և նշանավոր պետական գործչի, զորահրամանատարի ու Նախիջևան-Դոնիի ծնունդով հայազգի գործչի ծննդյան 140-ամյակին։ Այս մասին գրում է Alphanews.am-ը։
Միջոցառմանը մասնակցել են տեղական վարչակազմի ներկայացուցիչներ, պատգամավորներ, համայնքային ծառայությունների աշխատակիցներ, պատանի բանակայիններ և գյուղի բնակիչներ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Մյասնիկյանի հիշատակը և ծաղիկներ խոնարհել նրա կիսանդրուն։
Արարողությունն ավարտվել է ժամանակի պարկուճի տեղադրմամբ։ Դրանում զետեղվել են «Չալթըրկա» տեսակի ցորենի հատիկներ, ինչպես նաև հայրենի երկրամասի մասին լուսանկարներ և տեսանյութեր պարունակող ֆլեշ կրիչ։ Նախատեսվում է պարկուճը բացել 50 տարի անց։


















































Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը
Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»