ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի
ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի, թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը։
«Առաջադրված էին դատարանի նախագահի երկու թեկնածուներ՝ պարոն Վարդանյանն ու ես։ Ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքներով դատարանի նախագահի թեկնածուներից ոչ մեկ անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց։ Անցկացվեց երկրորդ փուլ, որի արդյունքներով նույնպես դատարանի նախագահ չընտրվեց։ Ընտրությունը համարվում է չկայացած։ Սահմանված ժամկետներում կանցկացվեն նախագահի նոր ընտրության»,- ասաց Շաթիրյանը։
Հարցին՝ իր թեկնածությունն առաջադրե՞լ են, թե՞ ինքնառաջադրում է եղել, Շաթիրյանն ասաց, որ իր թեկնածությունն առաջադրվել է Դավիթ Խաչատուրյանի կողմից, իսկ Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»