Բաքվում Իրանի դեսպանատունը մերժել է մեղադրանքները
Բաքվում Իրանի դեսպանատունը մերժել է մեղադրանքները, ըստ որոնց Թեհրանը փորձել է ազդել Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Այս մասին հայտնում է հայտնում է Tasnim-ը։
Չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ դիվանագիտական ներկայացուցչությունն Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումի պնդումները անվանել է անհիմն և չհաստատված։
Դեսպանատանը զարմանք են հայտնել Ադրբեջանի ներքին գործերին օտարերկրյա պետություններին ներքաշելու փորձերի կապակցությամբ և Իրանը դպրոցական գլխաշորերի շուրջ վեճի հետ կապելու ձգտումն «անհաջող փորձ» են բնութագրել։ Դիվանագետներն ընդգծել են, որ չպետք է անհարկի լարվածություն ստեղծել երկու երկրների բարեկամական հարաբերություններում։
Կիրակի Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումը (Milli QHT Forumu) դպրոցական համազգեստի կանոնների ներդրումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ հանրությանը կոչ անելով զգոն լինել արտաքին ազդեցության նկատմամբ։ Կազմակերպությունը պնդել է, որ Իրանում և այլ երկրներում որոշ ինտերնետային ռեսուրսներ և լրատվամիջոցներ հանդես են գալիս Ադրբեջանի պետական կառուցվածքի աշխարհիկ մոդելի և նրա կրթական համակարգի դեմ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է դպրոցական համազգեստի ։
Ավելի վաղ թուրքական հասարակական կազմակերպություններն ու քաղաքական շարժումները նախագահ Իլհամ Ալիևին կոչ էին արել չեղարկել հիջաբ կրող աշակերտուհիների համար սահմանափակումները և ապահովել աղջիկների կրթությունը շարունակելու հնարավորությունը։


















































Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ
Ադրբեջանում ավելի քան 100 պետական դոմեն կիբեռhարձակման թիրախ է դարձել
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են արտակարգ իրավիճակներում համագործակցության ընդլայնումը
ՀՀ-ից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»