ՀՀ-ից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով
Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։
«Ռուսական շուկան այդ սահմանափակումները գործնականում չի զգացել՝ ո՛չ տեսականու, ո՛չ էլ գների առումով։ Հիմնական հարվածը, թերևս, բաժին է հասել հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակների իրացման գրեթե միակ շուկան էր»,- ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։
Վոստրիկովի խոսքով՝ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս։ Հետևաբար, սահմանափակումները գրեթե աննկատ են մնացել ռուս սպառողների համար և էական փոփոխություններ չեն առաջացրել գների կամ ապրանքատեսականու առումով։
Ռոսսելխոզնադզորը Հայաստանից որոշ ապրանքատեսակների մատակարարումների սահմանափակումներ է մտցրել 2026 թվականի ամռանը։ Հունիսի 12-ից սահմանափակվել են Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ դրա տարանցումը։ Հունիսի 26-ից սահմանափակումներ են կիրառվել հանրապետությունից ձկնամթերքի ամբողջ տեսականու մատակարարումների նկատմամբ, իսկ հուլիսի 27-ից՝ նաև հայկական կաթնամթերքի։
Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները բացատրել է հայ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։ Նրա խոսքով՝ միջոցառումները պայմանավորված են արտադրանքի անվտանգության հարցերով, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։


















































Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է ՀՀ ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի կանոնակարգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ Փաշինյան
ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում