Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Գալշոյան փողոցում կկատարվեն համապատասխան հետիոտնային գծանշումներ Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ Ուկրաինան հայտարարել է, որ առաջին անգամ սեփական բալիստիկ հրթիռով հարվածել է Ռուսաստանին Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում Մենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ.Կոս Միջուկային ժամացույց, որը կարող է գերազանցել ամենաճշգրիտ ատոմային ժամացույցներին Ուկրաինան պատրաստ է իրական որոշումների և քայլերի՝ լարվածության թուլացման ուղղությամբ՝ այս պատերազմը դադարեցնելու համար.Զելինսկի Սա ինձ համար քաղաքական առաքելություն է.Սարգսյան Զինվորի կյանքը վիճակագրություն չէ, իսկ բանակում մարդկային ողբերգությունները անլուրջ մեկնաբանությունների թեմա չեն.Դանիելյան Հայտնաբերվել է արտասովոր մոլորակ, որը միաժամանակ լավայով է պատված Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է.Տոնոյան Ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ․ ուզո՞ւմ է, որ քանդեն իր լեռները․ Զուրաբյան
Գալշոյան փողոցում կկատարվեն համապատասխան հետիոտնային գծանշումներԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազՈւկրաինան հայտարարել է, որ առաջին անգամ սեփական բալիստիկ հրթիռով հարվածել է ՌուսաստանինՀոսանքազրկումներ Երևանում և մարզերումՄենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ.ԿոսՄիջուկային ժամացույց, որը կարող է գերազանցել ամենաճշգրիտ ատոմային ժամացույցներինՈւկրաինան պատրաստ է իրական որոշումների և քայլերի՝ լարվածության թուլացման ուղղությամբ՝ այս պատերազմը դադարեցնելու համար.ԶելինսկիՍա ինձ համար քաղաքական առաքելություն է.ՍարգսյանԶինվորի կյանքը վիճակագրություն չէ, իսկ բանակում մարդկային ողբերգությունները անլուրջ մեկնաբանությունների թեմա չեն.ԴանիելյանՀայտնաբերվել է արտասովոր մոլորակ, որը միաժամանակ լավայով է պատված Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է.ՏոնոյանԺողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ․ ուզո՞ւմ է, որ քանդեն իր լեռները․ ԶուրաբյանԿեղծ օգտահաշիվներով փորձում են ՊՆ-ի էջերում արհեստական օրակարգեր ձևավորել. ՊՆՀանդիպում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ«Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր».ՎարդանյանՀԿ-ներն ու քաղաքացիները պահանջում են անհապաղ դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումըՎարչապետը հանդիպել է ՍԴ նախագահի պաշտոնում գործունեությունն ավարտող Արման Դիլանյանի հետԲացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերԱդրբեջանն ու Իրանը քննարկել են արտակարգ իրավիճակներում համագործակցության ընդլայնումը Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՖրանսիայի նախագահ Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս».ԶաքարյանԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասներըՀոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներումՆորընծա սպաներն ստացել էին շուրջ 42 միլիոն դրամի սահմաններում բնակարաններ գնելու հավաստագրեր.Պապիկյան Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն այսօր կդառնար 100 տարեկան. «Սպարտակի» վետերանները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին Էմմա Պալյանը պաշտոն է ստացելԱդրբեջանում բողոքի ակցիաները չեն մարում․ ձերբակալվել է 37 մարդ, ցուցարարները մեքենա են այրելՀայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրըՄեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը (տեսանյութ)Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա. Փաշինյան«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպիցԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահՌուաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն կարող լինել. ՓաշինյանՊուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. ՊեսկովՏարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ. Փաշինյան (տեսանյութ)ԱԺ-ն հաստատեց Համաշխարհային բանկի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն ՄիքայելյանԿառավարությունը որոշել է 284,4 մլն դոլարի չափով վարկ վերցնել ՎԶՄԲ-ից. քննարկում ԱԺ-ումԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. ԼավրովՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանԵս պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասինՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. ՊեսկովՀՀ-ից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի ՎոստրիկովՇատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը. Նարեկ ԿարապետյանՀորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. ԲաղայիԱտոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, առկա են բազմաթիվ առաջարկներ. Ռոբերտ ԱբիսողոմոնյանԾանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերըԻնչո՞ւ Ամերիկան Ուկրաինայի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագիր չի կնքում. ԶելենսկիԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մшհացելԱվտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կգ ընդհանուր քաշով «մարիխուաննա»․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ԱԱԾ
Հայաստան

ՀԿ-ներն ու քաղաքացիները պահանջում են անհապաղ դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը

Մի շարք հասարակական կազմակերպություններ  ու քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն ու կրկին մատնանշելով ռիսկերը։

Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և բնական միջավայրի վիճակով մտահոգ քաղաքացիներս, դատապարտում ենք Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ տարիներ շարունակ բարձրաձայնված էական բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված հակադարձում չլինելու պայմաններում։

2026 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովից՝ COP17-ից ընդամենը մի քանի օր առաջ, Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի հանքավայրի բացման մասին պաշտոնական հայտարարությունը և հանդիսավոր արարողությունը խիստ հանդուգն և անպատասխանատու քայլ է։

Արարողությունը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղեկցվեց ամբողջ արդյունաբերական ցիկլի արդյունք հանդիսացող ոսկու ձուլակտորի ցուցադրմամբ։ Այս ցուցադրությունն ուղղակիորեն հարվածեց COP17-ի ողջ գործընթացին և Հայաստանի վարկանիշին՝ որպես COP17-ը նախագահող երկրի։

Որպես COP17 նախագահող երկիր՝ Հայաստանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ երկրի ներսում տրվում է էկոլոգիական աղետի մեկնարկը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները և հարցականի տակ դնելով կառավարության բնապահպանական նպատակների ու հայտարարությունների անկեղծությունը։

Տարիներ շարունակ կրկնում ենք և փորձում ՀՀ կառավարության ու տարբեր ֆինանսավորող դերակատարների ուշադրությանը հասցնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին առնչվող հիմնական իրավական և էկոլոգիական ռիսկերը։ Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը․

Միջազգային պարտավորությունների տապալում. Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին եվրոպական (Բեռնի) կոնվենցիայի Մշտական կոմիտեն և Բյուրոն բազմաթիվ որոշումներով Հայաստանի կառավարությունից պահանջել են դադարեցնել բոլոր աշխատանքներն Ամուլսարում և հանքավայրի շահագործման համար իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ), վերանայել ու հաստատել «Էմերալդ» էկոլոգիական ցանցի` hատուկ պահպանության արժեք ունեցող տարածքների ցանկը և հաստատել «Ջերմուկ» ազգային պարկը՝ որպես կենսաբազմազանության պահպանության տարածքներ։

Կոմիտեի դիրքորոշման մեջ հստակ նշվում է, որ դա հնարավոր է իրականացնել, քանի դեռ հանքը չի շահագործվում։

Բեռնի կոնվենցիայի քարտուղարության հետ հաղորդակցության մեջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Ամուլսարի նախագծի վերաբերյալ տեղի են ունենում բարելավման աշխատանքներ և ընդգծել, որ ELARD և TRC կազմակերպությունների փորձաքննության արդյունքները տրամադրվել են համապատասխան պետական հաստատություններին մասնագիտական գնահատական տրամադրելու համար։

Հանքի շահագործման մեկնարկը տապալում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ կառավարության հետ ցանկացած երկխոսություն և հարվածում մեր երկրի միջազգային վարկանիշին։

Պաշտոնապես արձանագրված խախտումների անտեսում. ՀՀ կառավարությունը միտումնավոր անտեսում է իր իսկ նախաձեռնությամբ մշակված կարևորագույն պաշտոնական փաստաթուղթը՝ ELARD և TRC կազմակերպությունների 2019 թվականի հաշվետվությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ, որը համակարգված կերպով բացահայտել է տասնյակ խոշոր բացթողումներ, սխալ հաշվարկներ և անճշտություններ Ամուլսարի ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերում, որոնք վերաբերում են ջրային ռեսուրսների սխալ մոդելավորմանը, թթվային դրենաժի սխալ հաշվարկներին, սեյսմիկ ռիսկերի անտեսմանը, կենսաբազմազանության գնահատումներին և այլ կենսական նշանակության խնդիրներին։ Ավելին, այս ուսումնասիրությունը և դրան առնչվող քրեական գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը հեռացվել են պաշտոնական կայքերից։

Անդառնալի էկոլոգիական աղետ. Հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Ամուլսարում ոսկու կորզման համար օգտագործվող ցիանային եղանակը ամենավտանգավոր քիմիական գործընթացներից մեկն է, իսկ վթարի կամ որևէ այլ պատճառով արտահոսքի դեպքում վտանգվելու է Արփա գետի էկոլոգիան։ Նրանք նաև համոզիչ հիմնավորել են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում առաջանալու է ապարների թթվային դրենաժի չափազանց բարձր և երկարաժամկետ ռիսկ՝ սպառնալով Արփա ու Որոտան գետերին, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով՝ Սևանա լճի ողջ էկոհամակարգին, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերին և տարածաշրջանի այլ ստորերկրյա ջրերին։

Ջերմուկ առողջարանային քաղաքի վտանգում. Ջերմուկը կայուն զարգացող առողջարանային կենտրոնից վերածվելու է հանքարդյունաբերական ժամանակավոր բանավանի։ Քաղաքի էկոլոգիան արդեն իսկ վատթարանում է հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող շինարարական ու պայթեցման աշխատանքների պատճառով։ Հանքի պաշարների սպառումից հետո, կարճաժամկետ շահույթների դադարեցմամբ, մեզ սպառնում է հերթական լքված ու դատարկված բնակավայրն (ինչպես Դաստակերտն ու Սոթքը) ունենալու ճակատագիրը։

Հայաստանի կառավարությունը գնալով կորցնում է կապը հանրության և հանրային շահի գիտակցման հետ։ Դեռևս 2019 թվականից, երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ փորձ արեց համոզել՝ ընդունելու Ամուլսարում հանքի բացումը, հանրության արձագանքը հստակ էր։ Հետագայում ևս քաղաքացիական հասարակությունը բազմիցս արտահայտել է իր բողոքը, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ ՀՀ կառավարությանը «նվեր» տալու փաստի առթիվ։

Ամուլսարի հարցում կառավարության գործողությունները՝ հանրային կարծիքի և մարդու իրավունքների բացահայտ անտեսումը, անհաշվետու վարքագիծը վկայում են, որ հանրային իշխանությունները որդեգրել են նախորդներին բնորոշ այնպիսի վարքագիծ, որը հանգեցրեց իշխանության ապալեգիտիմացմանը և սկիզբ դրեց հանրային բողոքի լայն ալիքին։

Հայաստանի բնությունը, ջրային պաշարները և համայնքների ապագան չեն կարող վտանգվել առանց հանրային հաշվետվողականության և անվտանգության պատշաճ հիմնավորման։

Մենք անընդունելի ենք համարում հանրային նշանակության այս ռիսկերի անտեսումը։ COP17-ի և այլ միջազգային հարթակների շրջանակում այս հայտարարությունը և այն հիմնավորող փաստաթղթերը կներկայացնենք համապատասխան միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ պահանջելով իրենց լիազորությունների շրջանակում գործնական քայլեր ձեռնարկել հնարավոր ծանր և անդառնալի բնապահպանական վնասը կանխելու համար։

Մենք պահանջում ենք՝

Անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը և դրան ուղղված աշխատանքները՝ պահպանելով տարածքի անվտանգության ու աղտոտման կանխարգելման անհրաժեշտ միջոցառումները, և վերանայել շահագործումը թույլատրած որոշումները։

Ապահովել Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի հանձնարարականների պատշաճ կատարումը․ այն է՝ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև ՇՄԱԳ նոր գործընթացի ավարտը։

Հիմնավորել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների ցանկը և զեկուցել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման առաջընթացի մասին` իր սկզբնապես հաստատված տարածքում, որը ներառում է Ամուլսարը։ Սահմանների ցանկացած փոփոխություն կարող է հիմնավորվել միայն գիտական, այլ ոչ՝ տնտեսական կամ քաղաքական փաստարկներով և միջազգային թույլատրելի ընթացակարգերին համապատասխան։

Հրապարակել ELARD և TRC և պետական մարմինների արձանագրած յուրաքանչյուր էական խնդրի վերաբերյալ ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքում նախագծային փաստաթղթերում կամ հաշվետվություններում իրականացված փոփոխությունները, որոնք ենթադրաբար, ՀՀ կառավարության կարծիքով, «վերացրել են» ռիսկերը։

Սահմանված ընթացակարգերով վերանայել Ամուլսարի շահագործման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից 150 միլիոն դոլարի չափով Ամերիաբանկին տրամադրված բյուջետային երաշխիքը և դադարեցնել պետության մասնակցությունն այդ աղետալի ծրագրում։

Վերանայել Հայաստանի հանքարդյունաբերական քաղաքականությունը՝ հետագա որոշումների հիմք դարձնելով հանրության պատշաճ մասնակցությունը և որակյալ ՇՄԱԳ գործընթացը, ջրային անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանումը և համայնքների երկարաժամկետ բարեկեցությունը»։

Ստորագրող կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ՝

Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ

Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

Վիկտորյա Բուռնազյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

Հռիփսիմե Քոչարյան «Հաջողակ կին» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

Արսեն Արսենյան, «Առողջ միջավայր» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ

Գարեգին Միսկարյան, «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ» ՀԿ

Լևոն Գալստյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

Աննա Շահնազարյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

Անի Խաչատրյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

Արփինե Գալֆայան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Շավարշ Մարգարյան, «Ցիտադել» ՀԿ

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժում

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

Զարուհի Հովհաննիսյան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ

Անահիտ Սիմոնյան, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Վարդուհի Ցոլակյան, «ՕՐԲԻՍ ՀԿ» հիմնադիր, Կանաչ խորհուրդների դաշնություն

Հայկ Աբրահամյան, Կանաչ խորհուրդների դաշնություն

Աննա Մարալյան, «Իրավունքի կենտրոն» ՀԿ

Կարինե Մարգարյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Վարդուհի Անանյան, «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ

Վիգեն Մնացականյան, «Մեղվաբուծության զարգացման և ուսուցման կենտրոն» ՀԿ

Արփինե Խաչատրյան, «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Անի Սարգսյան, «Իմպուլս» երիտասարդական ՀԿ

Նաիրա Նահապետյան, «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ

Անժելա Ստեփանյան, «Տարածաշրջանային կայուն զարգացում» ՀԿ

Տիգրան Մաթևոսյան, «Արմաշ» գյուղական համանքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ

Ռուզաննա Ղազարյան, ՀՀ քաղաքացի, իրավագետ, քաղ.ծառայության 2-րդ դասի խորհրդական, «Դալմա-Սոնա» կրթա-մշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամ

Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Մայա Բարխուդարյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Մհեր Կարագոզյան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ

Շուշանիկ Հարությունյան, Հայկական կլիմայական արդարության նախաձեռնություն

Արփինե Երիցյան,«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

Ամալիա Համբարձումյան «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

Հենրիկ Մկրտչյան, ՀՀ քաղաքացի

Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի

Նինա Մամաջանյան, ՀՀ քաղաքացի

Գոռ Հակոբյան, ՀՀ քաղաքացի

Արծրուն Անդրեասյան, ֆերմեր

Սերյան Ենոքյան, ՀՀ քաղաքացի

Հերմինե Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի

Աննա Հովսեփյան, ՀՀ քաղաքացի

Վարդուհի Բարսեղյան, ՀՀ քաղաքացի

Մարիամ Մկրտչյան, ՀՀ քաղաքացի

Հարություն Բաբաջանյան, ՀՀ քաղաքացի

Նինա Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի

Լուսինե Գալստյան, ՀՀ քաղաքացի

Հրաչ Գևորգյան, ՀՀ քաղաքացի

Անի Ավետիսյան, ՀՀ քաղաքացի

Ելենա Ամիրյան ՀՀ քաղաքացի

Գևորգ Ասլանյան, ՀՀ քաղաքացի

Հուսիկ Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի