ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և պատգամավոր Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արուսյակ Մանավազյանն արժևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, բարձր գնահատել ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Խմբակցության ղեկավարն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Վասիլիս Մարագոսի խոսքով ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակում։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության հագեցած օրակարգին՝ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է փոխգործակցության ոլորտները, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, մանրամասնել աջակցության ծրագրերի ուղղությունները։
Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը Հայաստանում:
Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական, էներգետիկայի ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին, հայկական արտադրանքը եվրոպական չափանիշներին մոտարկելու հնարավորություններին ու գործիքակազմերին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին և երկկողմ օրակարգի այլ հարցերի:
Վասիլիս Մարագոսը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները։


















































Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավարին
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Մհեր Գրիգորյանը և Ռոլանդ Փրայսը մտքեր են փոխանակել վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 818 մլն դոլար է
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում