Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ
Թուրքիայի և Իրանի միջև տարեկան շուրջ 10 մլրդ խմ բնական գազի ներկրում նախատեսող 25 տարվա պայմանագրի ժամկետը լրանում է։ Այժմ քննարկվում է ևս 5 տարով դրա ժամկետի երկարաձգման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք. Ermenihaber.am-ից։
Աղբյուրի տեղեկացմամբ, Թուրքիայի բնական գազի տարեկան սպառումը կազմում է շուրջ 55-60 մլրդ խմ։ Երկրի արդյունաբերության և քաղաքների ջեռուցման համար հիմնականում օգտագործվում է բնական գազ։ Ակնկալվում է, որ Թուրքիան կշարունակի իրանական գազի ներմուծումը Դողուբայազըթի տարածքով անցնող խողովակաշարով։
Ոլորտի աղբյուրները, պատասխանելով թուրքական ANKA լրատվական գործակալության հարցին, ուշադրություն են հրավիրել բնական գազի առուվաճառքի պայմանագրում ներառված կարևոր դրույթի վրա։
Աղբյուրների խոսքով՝ «Եթե Թուրքիան և Իրանը պայմանագրի ժամկետի ավարտից որոշ ժամանակ առաջ չեն հայտարարել, որ չեն երկարաձգելու այն, ապա պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է ևս 5 տարով։ Հնարավոր է՝ այս դրույթն արդեն գործի է դրվել, և պայմանագրի ավտոմատ երկարաձգումն իրականացվել է»,- գրում է գործակալությունը։
Աղբյուրները նաև նշել են, որ թեև Իրանը ձմռանը երբեմն կարճ ժամանակով դադարեցնում է գազի մատակարարումները, այնուամենայնիվ այն շարունակում է կարևոր մատակարար լինել Թուրքիայի համար, հատկապես գնային առավելությունների շնորհիվ։


















































Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել։
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր
Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան (Տեսանյութ)
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Էրդողանը և Պուտինը քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգությունն ու Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում