Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս».Զաքարյան
Հայաստանի Հանրապետության հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»։ Ի՞նչ շահեց Ֆրանսիան' նսեմացնելով հայկական քաղաքականությունը։ Այս հարցերի շուրջ իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
«Reuters-ի տվյալների համաձայն Ֆրանսիայի աջակողմյան ուժերի առաջնորդ Մարի Լը Պենը և ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը 2027թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հրապարակված նոր հարցման համաձայն՝ առաջ են անցնում մյուս թեկնածուներից։Ըստ հարցման՝ ընտրությունների առաջին փուլում Լը Պենն առաջատարն է՝ ստանալով ընտրողների 35–37%-ի աջակցությունը։ Իսկ Մելանշոնը երկրորդ փուլ է անցնում բոլոր սցենարների դեպքում։Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ փուլում Լը Պենը զգալի առավելությամբ կհաղթի Մելանշոնին։ Սակայս սա դեռ ամբողջ պատկերը չէ:Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն։ Կենտրոնամետ դաշինքի մի մասը հակված է աջակցելու Գաբրիել Ատալին, մյուս մասը՝ Էդուարդ Ֆիլիպին, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես քննարկում է սոցիալ-դեմոկրատական թեկնածուին աջակցելու հնարավորություն:Կենտրոնամենտների ճամբարում այս պահին հիմնական հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք միասնական թեկնածու առաջադրել։Հ.Գ.Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը. «ինչո՞ւ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախոս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականության հեղինակ Նիկոլին՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվել հայկական Արցախից: Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարեն քանդելով հայ ժողովրդի ամենանվիրական ձեքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականությունը»:Միևնույն է՝ այդ կերպ Հարավային Կովկասում ՌԴ դեմ երկրոդ ճակատ չբացեցին, ՌԴ-ին Կովկասից չհեռացրեցին, Ուկրաինայում չհաղթեցին, Սյունիքից ուրան չստացան, կոմունիակացիաներում չկան... ընդամենը հազարամյա Արցախը զոհաբերեցին ու անդառնալի վնաս պատճառեցին Հայ Ժողովրդին: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ կողմից շատ սիրելի ու բարեկամ ֆրանսիացիների նախագահի ջանքերով ու նրա հայացքի ներքո, Հայաստանի ոչ բարով որևէ ղեկավար կարող է հրաժարվել Արցախից ու արցախյան հարցից...»։


















































Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ ԱՆ
Ես 2 օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում