Կառավարությունը որոշել է 284,4 մլն դոլարի չափով վարկ վերցնել ՎԶՄԲ-ից. քննարկում ԱԺ-ում
«Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են 284,4 միլիոն դոլարի ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրեր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 12-ին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Ծրագիրը, նրա խոսքով, ուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց համար բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը։
Ընդ որում, նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ։
Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, որի շրջանակում ներկայումս հավաստագիր է ստացել 6,125 ընտանիք։
Նշված ծրագրի շրջանակում պետական բյուջեից արդեն վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։


















































Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ ԱՆ
Ես 2 օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում