Ցուրտն ավելի մահաբեր է, քան շոգը. Ազիզյան
Կլիմայի գլոբալ փոփոխությունն աշխարհի բնապահպանական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից է։ Այս մասին գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ աղբյուրի, շոգի ալիքներն ու Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացումը նշում են, որպես լրացուցիչ մահացության աճի պատճատներ։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս տվյալները, երբ համեմատում ենք բարձր և ցածր ջերմաստիճանների հետ կապված մահերի թիվը։
Մի շարք հետազոտությունների համաձայն՝ ուսումնասիրված բոլոր երկրներում ցրտի հետ կապված մահերի թիվը գերազանցել է շոգի հետ կապված մահերի թիվը։ Հետազոտություններից մեկում այդ տարբերությունը մոտ քառակի է եղել։
Ազիզյանի գրառմամբ, Էդինբուրգի համալսարանի և Էդինբուրգի կլիմայի փոփոխության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ մահերի ընդհանուր թվի 7,7%-ը կապված է եղել ջերմաստիճանային գործոնների հետ։ Ընդ որում՝ բոլոր մահերի 7,3%-ը կապված է եղել ցածր ջերմաստիճանների, իսկ 0,4%-ը՝ շոգի հետ։ Նման արդյունք է արձանագրվել նաև եվրոպական 854 քաղաք ընդգրկած ուսումնասիրությունում․ ցրտի հետ կապված մահերի թիվը մոտ 10 անգամ ավելի մեծ է եղել, քան շոգի հետ կապված մահերինը։
Հավելենք, որ համաշխարհային գնահատականներով՝ ցրտի հետ կապված մահերի թիվը մոտ 9 անգամ գերազանցում է շոգի հետ կապված մահերի թիվը։ Ուսումնասիրված բոլոր տարածաշրջաններում այդ հարաբերակցությունն առնվազն 3։1 է, իսկ շատերում գերազանցում է 10։1-ը։ Նույնիսկ մոլորակի ամենաշոգ շրջաններում ցրտի հետ ավելի շատ մահեր են կապվում, քան շոգի։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...