Եվրոպայի արդյունաբերությունը լուրջ ճգնաժամի առաջ է․ վտանգված է 3,7 միլիոն աշխատատեղ
Եվրոպայի արդյունաբերական ընկերությունների գրեթե կեսը լուրջ ֆինանսական դժվարություններ է ապրում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով McKinsey խորհրդատվական ընկերության տվյալները։ Արդյունաբերական ոլորտում ստեղծված ծանր իրավիճակի հիմնական պատճառներն են էներգակիրների բարձր գները, աշխատուժի պահպանման աճող ծախսերը և չինական արտադրողների հետ մրցակցությունը։ Այս ամենի հետևանքով շուրջ 3,7 միլիոն աշխատատեղ հայտնվել է վտանգի տակ։
Սակայն եվրոպական տնտեսության վրա ճնշում գործադրող գործոնները միայն տնտեսական չեն։ Ուկրաինային շարունակական ֆինանսական և ռազմական աջակցությունը ևս լրացուցիչ բեռ է դարձել եվրոպական պետությունների բյուջեների համար՝ սպառելով զգալի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել սեփական տնտեսությունների զարգացմանը, արդյունաբերության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը։
Մեկ այլ կետով էլ Եվրոպան ընկել է իր իսկ փորած փոսը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները տվել են հակառակ էֆեկտ։ Ստացվում է Եվրոպան միաժամանակ ստիպված է դիմակայել էներգետիկ թանկացումներին, միջազգային մրցակցության սրմանը, արդյունաբերական արտադրության թուլացմանը և արտաքին ֆինանսական պարտավորությունների աճին։
Եվ այս ֆոնին հարց է առաջանում, դեռ ինչքա՞ն երկար կարող է Եվրոպան պահպանել իր տնտեսական հավակնությունները, եթե սեփական արդյունաբերությունն ու աշխատատեղերն արդեն լուրջ վտանգի առաջ են։
Արմինե Մելքոնյան


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...