ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար
Վլադիկավկազն ու Թբիլիսին կապող Վրաստանի Ռազմավիրական ճանապարհով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։ Այս մասին հաղորդում է «Ռոսգրանսստրոյ» դաշնային պետական գանձապետական հիմնարկը։
Աղբյուրի փոխանցմամբ, սահմանափակումը վերաբերում է ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հարակից հատվածին։ Գերատեսչությունը վարորդներին կոչ է արել սահմանը հատելը պլանավորելիս հաշվի առնել այս տեղեկությունը։
Նշենք, որ Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը շարունակում է մնալ Ռուսաստանը Վրաստանի, ապա նաև Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին։ Տարվա ցուրտ եղանակին ձյան առատ տեղումների և ձնահյուսերի պատճառով ճանապարհին պարբերաբար սահմանափակվում է երթևեկությունը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...