«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են 6 բջջային հեռախոս, WI-FI սարք փոխանցել
Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում են ՔԿՀ-ից։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Երևանի 3 և Վաղարշապատի 1 բնակիչ անօդաչու թռչող սարքերի միջոցով պարբերաբար արգելված իրեր են փոխանցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց։
Նույն տեղեկությունների համաձայն՝ վերջիններս նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, 2 անօդաչու թռչող սարքերի միջոցով կրկին արգելված իրեր են փոխանցել ազատազրկված անձանց, բացի այդ՝ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 03։00-ի սահմաններում, պատրաստվում են նորից գործարկել անօդաչու թռչող սարքը։
Այդ կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից վերոնշյալ անձինք բջջային հեռախոսներ և թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իրենց տրանսպորտային միջոցի հետ միասին տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է 6 բջջային հեռախոս, իսկ մեքենայի կողքից՝ 2 պայուսակ, որոնց մեջ առկա են եղել 2 անօդաչու թռչող սարք, 1 բջջային հեռախոս և 1 WI-FI սարք։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...