Մանվել Գրիգորյանին մատի փաթաթան սարքածները չեն տեսնում սեփական թիմակիցներին...
Մանվել Գրիգորյանին տարիներ շարունակ որպես կոռուպցիայի և ապօրինի հարստացման խորհրդանիշ ներկայացրած Նիկոլ Փաշինյանն այսօր Աբովյանում հայտնվել է մի իրավիճակում, երբ սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչների ունեցվածքի մասին հարցերն առնվազն նույնքան անհարմար են։ Ամեն հարմար առիթի ԱԺ ամբիոնից Մանվել Գրիգորյանին «տուշոնկա գողացող» որակող վարչապետը հավանաբար չի ուզում տեսնել իր թիմում հսկայական ունեցված կուտակած մարդկանց, ում ունեցվածքը իրավամբ կասկած է հարուցում։
Մանվել Գրիգորյանն ուներ 11 անշարժ գույք և 17 ավտոմեքենա։
Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանի հայտարարագրում առկա է 27 անշարժ գույք, որոնց մեծ մասը՝ Երևանում։
Բաբայանը տարիներ շարունակ եղել է Գագիկ Ծառուկյանի ձեռքի թաշկինակը, իսկ այսօր արդեն քաղաքական համագործակցության մեջ է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Բարոյական կողմի մասին լռում ենք։
Իհարկե, ունեցվածքի մեծ լինելը դեռևս թալանի ապացույց չէ։ Բայց եթե Բաբայանի նկատմամբ էլ համարժեք քննություն սկսվեր, գուցե պարզվեր, թե ինչպես է ձևավորվել այդ ամբողջ ունեցվածքը և արդյոք դրա ծագումն օրինական է։
Մեր օրերում մի տարօրինակ օրինաչափություն է ձևավորվել, երբ մարդը հակառակ ճամբարում է՝ նրա ունեցվածքը դառնում է իշխանության դեմ պայքարի թեմա, իսկ երբ ճամբարափոխ է լինում՝ նույն հարցերը արդարացվում են։
Արմինե Մելքոնյան


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին