Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Գալյանն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հարցեր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին Այդ նախագիծը չպետք է դուրս գա ԱԺ շենքից ու մահանա այնտեղ․ Աշոտյանը Անի Ավետիսյանն ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է ԱՄՆ-ի հայերը Կոնգրեսի գրադարանից պահանջում են բացատրություն՝ Բաքվի՝ «ադրբեջանական Երևանին» նվիրված գրքերի շնորհանդեսի կապակցությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակել Եկել է ժամանակը, որ սահմանների պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեր վրա. Փաշինյան (տեսանյութ)
Գալյանն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հարցեր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեցԱրսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս ՄարագոսինԱյդ նախագիծը չպետք է դուրս գա ԱԺ շենքից ու մահանա այնտեղ․ Աշոտյանը Անի Ավետիսյանն ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցենԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներինԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցՇաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ԱՄՆ-ի հայերը Կոնգրեսի գրադարանից պահանջում են բացատրություն՝ Բաքվի՝ «ադրբեջանական Երևանին» նվիրված գրքերի շնորհանդեսի կապակցությամբ
Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակելԵկել է ժամանակը, որ սահմանների պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեր վրա. Փաշինյան (տեսանյութ)10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել էՀրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռայինՆախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվելԳովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել. Factor. TV Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. ԲեգլարյանՌուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը կալանավորվել է
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հունվարի 1֊ից
Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրԿինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Մոնթեի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավՈւզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակում սահմանափակումների խնդիրը լուծվի, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք, որ կառույցն իր գրավչությունը չկորցնի․ ՓաշինյանՄենք ՌԴ-ին վնասելու ո՛չ ցանկություն, ո՛չ նպատակ ո՛չ ունեցել ենք, ո՛չ էլ կունենանք. նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից. ՓաշինյանԱննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախոս եք. 2010 թ․ ոչ մшրտական պայմաններում զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անումԵրևանում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահшրել է 15-ամյա պատանունՍարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
Մանվել Գրիգորյանին մատի փաթաթան սարքածները չեն տեսնում սեփական թիմակիցներին...
Վճռաբեկը տարօրինակ արագությամբ վճիռ է կայացրել․ փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի քրգործի մասինՍտանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը. Տիգրան ԱրզաքանցյանՀայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, ամերիկյան կողմը՝ 74 տոկոս. «Թրիփփի զարգացման ընկերություն» համաձայնագիրը հավանության արժանացավՀայաստանում կանցկացվի հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ լայնածավալ քննարկում. Հայկական խորհուրդԽաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց, սպառնացել, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվելԵկեք չխաբենք եվրոպացիներին. ՖիցոնՍա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմության. ԱբրահամյանՎատ օրինակը վարակիչ է. «Հրապարակ» Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ «Ժողովուրդ» Վերջնագրից առաջ՝ շրջագայություն. «Հրապարակ» Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»Ինչո՞ւ ենք ուզում մտնել մի միության մեջ, որտեղ մեր շահերը չեն համապատասխանելու. ԳրիգորյանԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվելՄարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ռոսգվարդիայի «Մարտական համագործակցության համար» մեդալովԽոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներՌուբեն Ռուբինյանը մեկ ամսով երկարաձգել է ԱԺ-ում նշանակված ծառայողական քննության ժամկետը Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. ԱշոտյանԱդրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել Մասիսի համայնքային ոստիկանների ստուգողական այցից հետո ապօրինի գործող ձկնաբուծարանը կնքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Կոչ ենք անում արգելափակել Ադրբեջանի հնարավոր թեկնածությունը ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲԸ անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը. պատճառվել է շուրջ 445.4 մլն դրամ վնաս

Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները առաջիկա օրերին պատրաստվում են եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի բաց նիստ հրավիրել, որին նախատեսվում է հրավիրել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 2-ի հայտարարությամբ իրավունքի ուժով ստեղծվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։
Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց հանձնաժողովի անդամների թիվը՝ 11։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովի հրապարակված կազմում ընդգրկվել են բացառապես իշխանական պատգամավորներ՝ Արման Եղոյանը՝ որպես նախագահ, իսկ անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։
Հատկանշական է, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և դրա կազմավորման գործընթացին՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական։ Այսպիսով՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները փաստացի իրականացվում են իշխանական պատգամավորների մասնակցությամբ։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ առաջիկա օրերին հանձնաժողովը պատրաստվում է անցկացնել բաց նիստ, որի ընթացքում նախատեսվում է լսել Սրբազան հայրերից մեկին։ Այս պահին քննարկվում է նիստի անցկացման օրը նշանակելու հարցը, քանի որ հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավորներից շատերը գործուղումների մեջ են։ Փորձում են այնպես կազմակերպել նիստը, որ հնարավոր լինի ապահովել բոլոր անդամների մասնակցությունը։

Մեր տեղեկություններով՝ այս պահին քննարկվել է մասնավորապես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ Քննարկվել է նաև մի քանի Սրբազան հայրերի հրավիրելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։
Նախատեսվում է, որ հրավիրված հոգևորականը կներկայացնի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հանձնաժողովի անդամները նրան հարցեր կուղղեն՝ փորձելով պարզաբանումներ ստանալ եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների, առկա խնդիրների և Վեհափառ Հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մի բան ակնհայտ է՝ եկեղեցու շուրջ իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին հանձնաժողովի առաջիկա բաց նիստը կարող է վերածվել բավականին լարված քննարկման»։