ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. «Իրականում»
«Իրականում»-ը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ պետական կուսակցության միջոցներով օտարերկրյա այցերի մեկնելու հարցում գաղտնիք չէ, որ մրցակիցներ չունեն։ Դրան զուգահեռ ՔՊ-ականներ էլ կան, որ ընտանիքի անդամներին են «սղցնում» պատվիրակությունների կազմում, ուղարկում՝ աշխարհ տեսնեն, օգտվելով այն առիթից, որ գուցե մարդիկ չճանաչեն իրենց ընտանիքի անդամներին, որ լրատվամիջոցները ուշադրություն չդարձնեն, և «ձրի» այցը «քյար» մնա։ Այսպիսի հերթական դեպքն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ով նաև ՔՊ աշխատակազմի ղեկավարն է, գործընկեր պատգամավորների հետ Չինաստան «պայեզդկայի» իր դստերն է ուղարկել։
Մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, որին կից պատգամավորը նաև գրառում է արել, երևում է նաև Մանավազյանի աղջիկը։ «Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով՝ աշխատանքային այցով գտնվում ենք Պեկինում։ Այսօր այցելեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության թանգարան, ծանոթացանք կուսակցության պատմությանը և զարգացման կարևորագույն դրվագներին։ Այցի ավարտին գրառում կատարեցի թանգարանի կարծիքների մատյանում՝ ամփոփելով տպավորություններս այս կարևոր այցից»,- գրել է Տրդատ Սարգսյանը։ Նրա հետ Չինաստան են գնացել նաև ՔՊ-ական պատգամավորներ Ռոման Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը։ Հրապարակված կադրերում երևում է նաև Արտաշատի քաղաքապետն ու Մանավազյանի դուստրը։ Մեզ ասացին, որ քանի, որ խմբակցության հրավեր չի եղել, այսինքն ԱԺ նախագահը չի գործուղել պատգամավորներին,այլ կուսակցությանն է հրավեր եղել, պայմանավորված այդ հանգամանքով էլ Մանավազյանը, որպես ՔՊ աշխատակազմի ղեկավար դստեր անունն էլ է գրել։ «Ումից է պակաս, թող գնա Չինաստանը տեսնի»,- մոտավորապես ասել է ՔՊ-ական կին պաշտոնյան։
Հերթական անգամ գործ ունենք պետական պաշտոնյայի՝ սեփական դիրքը չարաշահելու դեպքի հետ։ Չնայած Մանավազյանը երևի առաջնորդվել է այն սկզբունքով, որ ՔՊ-ական որ պատգամավորն էլ, որ գնար Չինաստան արդյունքը նույնն էր լինելու, գոնե այս դեպքում հայ-չինական հարաբերությունների հետ զրո աղերս ունեցող աղջիկը կգնա։
Հավելենք, որ Տրդատ Սարգսյանի հրապարակած տեսանյութը պահպանված է, հետրաբար փորձերը դրանք մոնտաժելու, կամ հեռացնելու անիմաստ են»։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին