ԱՄՆ դեսպանատունը սևեռուն հետևողականություն է դրսևորում հայկական շոու բիզնեսի համասեռամոլ երկու կերպարի նկատմամբ...
Օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է՝ պատճառաբանելով, որ շատերն այդ հիմքով են մեկնում Արևմուտք։
Գաղտնիք չէ, որ բառերի տակ նաև իրականություն է թաքնված։
ArmRus.info-ի տեղեկություններով ԱՄՆ-ում ժամանակին սեռական փոքրամասնության պատկանելության հիմքով քաղաքացիություն ստացած հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի և նրա ընտրյալի նկատմամբ, որ կրկին շոու բիզնեսի ներկայացուցիչ է, ամերիկյան կողմը ներկայումս հետևողական ուշադրություն է ցուցաբերում, մասնավորապես հետևելով նրանց սոցիալական ցանցերին ու նրանց մասին մամուլի հրապարակումներին։
Մտածեցիք լրագրողական սխա՞լ է. նախ գրում ենք սեռական փոքրամասնության պատկանելության հիմքով քաղաքացիություն է ստացել, ապա նշում, թե ինքն ու ընտրյալը․․․ Ոչ, իհարկե։ Այստեղ ուշագրավ հանգամանք կա, որ ամերիկացիների մոտ էլ է կասկած առաջացրել։
Մեր ունեցած տեղեկություններով, կասկածի առիթ է տվել հենց փաստը, որ, «զույգից» կամ այսպես կոչված, «ապագա ամուսիններից» մեկը՝ տղան, ԱՄՆ-ում ապաստան է ստացել Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի (INA) 208-րդ հոդվածի (8 U.S.C. § 1158) հիման վրա՝ «որոշակի սոցիալական խմբի անդամակցություն» (Membership in a Particular Social Group — PSG) հիմքով: Հատկանշական է, որ «ապագա ամուսիններից» մյուսը՝ աղջիկն էլ է նույն հոդվածով փորձել ապաստան ստանալ, բայց չի ստացվել։
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում տարածված են ֆիկտիվ ամուսնությունները, որոնց միջոցով կողմերից մեկը, որն ունի քաղաքացիություն, համապատասխան պայմանավորվածութան դիմաց՝ հիմնականում գումարային, մյուսին ապահովում է ամերիկյան քաղաքացիության ստացում։ Իսկ դրա համար պետք է նաև ձևականորեն միասին ապրել կամ ցույց տալ, որ միասին են՝ իհարկե ցանկալի է նաև մամուլի հրապարակումների միջոցով, ինչը մեր «զույգի» պարագայում դժվար գործ չէ։
Ուշագրավ է, որ զույգն էլ, որի անունն այս պահին նպատակահարմար չենք համարում նշել՝ ոչ հաստատում է, որ ամուսնացել են, ոչ հերքում են, բայց հետևողականորեն փորձում են ցույց տալ, որ «միասին են» կամ «իրար հետ»՝ մի խոսքով երջանիկ են ու սիրում են՝ Հայաստանում լինեն, թե ԱՄՆ-ում՝ ինչպես ասում են՝ կասկածողն ո՞վ է․․․
ԱՄՆ-ում ներգաղթային նպատակներով կնքված կեղծ ամուսնությունները ստուգելու տարբեր միջոցներ կան՝ բնակարաններ անսպասելի այցելություններից մինչև զույգի շրջապատում հատուկ հետազոտություններ․ նշենք, որ կեղծիքը բացահայտում են ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) և ԱՄՆ Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE)՝ մասնավորապես վերջինիս կազմում գործող Ազգային անվտանգության հետաքննությունների բաժինը (HSI)։
Ահարոն Գյուլբենկյան


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին