TRIPP-ը չպետք է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան սկզբունքային նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Հակառակ դեպքում տրանսպորտային և լոգիստիկ այս նախաձեռնությունը կարող է ձախողվել։
Ըստ բանախոսի, հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Մասնավորապես, դեռևս հրապարակված չեն նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, ենթակառուցվածքների շահագործման պայմանները, ինչպես նաև բեռնափոխադրումների հեռանկարները։
Զախարովան ընդգծել է, որ նախագծի իրականացումը չպետք է հանգեցնի Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ձևավորմանը, իսկ տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունները պետք է հաշվի առնեն շահագրգիռ բոլոր կողմերի շահերը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին