Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման. Դենիս Ջորկաեֆ
Դենիս Ջորկաեֆը տեղեկացրել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո իր ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման:
«Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։
Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։
Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։
Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։
Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։
Առջևում կարևոր աշխատանք կա»,- գրել է նա։
Հիշեցնենք` օրեր առաջ բազմաթիվ օգտատերեր ահազանգում էին, որ Դենիս Ջորկաեֆը «Ֆեյսբուք»-ում արգելափակել է իրենց։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը։ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։


















































Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները
Արգենտինայում 18-ամյա ֆուտբոլիստը մահшցել է խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից
Հիմш՛ր, հիմш՛ր․ ինչպես է Յամալը ճանապարհել խաղադաշտից հեռացվող անգլիացի ֆուտբոլիստին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին