Արգենտինայում 18-ամյա ֆուտբոլիստը մահшցել է խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից
Արգենտինական «Էսեյսա» ակումբի երիտասարդական թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Աբել Նունյեսը հիվանդանոցում մահացել է՝ հանդիպման ընթացքում գլխին գնդակի հարված ստանալուց հետո։ Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունը և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան։
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, AFA-ի հովանու ներքո անցկացվող երիտասարդական առաջնության 5-րդ դիվիզիոնի «Էսեյսա» – «Դեպորտիվո Մունյիս» հանդիպման ժամանակ։ Խաղադաշտում գնդակի ուժգին հարվածից հետո բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել պատանի ֆուտբոլիստին, ապա նրան շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն։ Նունյեսին վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակել է ծանր մնալ, և կիրակի՝ նոյեմբերի 15-ին, 18-ամյա խաղացողը մահացել է։
«Խոր վշտով սգում ենք «Էսեյսայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Աբել Նունյեսի կորուստը։ Այս ծանր պահին ցանկանում եմ անկեղծ ցավակցությունս ու զորակցությունս հայտնել նրա ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հանգչի՛ր խաղաղությամբ, Աբե՛լ»,- X սոցիալական ցանցում գրել է Կլաուդիո Տապիան։
«Էսեյսան» իր հերթին ցավակցություն է հայտնել Նունյեսի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և թիմակիցներին։ Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Աբելը թիմի կարևոր մասնիկն էր և ընդմիշտ կմնա բոլորի հիշողության մեջ։
Ակումբի ղեկավարությունը նաև հայտնել է, որ այս դժվարին պահին կանգնած է ֆուտբոլիստի ընտանիքի կողքին և պատրաստ է ամեն հարցում աջակցել նրանց։


















































Հիմш՛ր, հիմш՛ր․ ինչպես է Յամալը ճանապարհել խաղադաշտից հեռացվող անգլիացի ֆուտբոլիստին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Իմ բակից` մեծ ֆուտբոլ. Ավինյան
Նա գինու նման է՝ որքան հնանում է, այնքան ավելի լավն է դառնում. «Ինտերի» ավագը՝ Մխիթարյանի մասին
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը