Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան
Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել ու հայկական հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը՝ ողջ վանական համալիրով, ուդիական են հռչակել:
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել ու հայկական հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը՝ ողջ վանական համալիրով, ուդիական են հռչակել:
Ամարասի վանքի եկեղեցին դեռ 4-րդ դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է արցախյան առաջին դպրոցը։
Բայց այս պատմական փաստերը որևէ կերպ չեն կաշկանդում ադրբեջանցիներին՝ խեղաթյուրելու պատմությունն ու սրբապղծելու հայկական հոգևոր ժառանգությունը:
Այս ամենը հեշտորեն տրվում և մարսվում է գործող իշխանության ուրացման, սեփական ժողովրդի պատմությունն ու արժեհամակարգը դավաճանելու և Ադրբեջանին ամբողջապես հպատակվելու պայմաններում:


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը