Էրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական աշխարհի երկրներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հումանիտար աղետը դադարեցնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գազայում հումանիտար աղետ է ծավալվում Իսրայելի կողմից սահմանված անմարդկային սահմանափակումների պատճառով։ Մենք չենք կարող անտարբեր նայել Գազայում տիրող սիրտ կեղեքող տեսարանին, որտեղ ցրտից դողացող երեխաները մինչև ծնկները ջրի մեջ են, զրկված են վրաններից, որոնց տակ կարելի կլիներ պատսպարվել։ Մենք՝ որպես մահմեդականներ, պետք է հասնենք Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը»,- ասել է թուրք առաջնորդը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։
Էրդողանը նաև հայտնել է Գազա կոնտեյներային տներ ուղարկելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
«Մենք պատրաստ ենք կոնտեյներներ ուղարկել Գազա։ Նույնիսկ եթե մյուսները փակեն աչքերն ու ականջները, մենք չենք լռելու Գազայում տիրող ճնշումների մասին, շարունակելու ենք կատարել մեր հումանիտար պարտքը», - ընդգծել է նա։


















































Հուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա. Ալիև
Ադրբեջանի հաղթանակը հպարտության աղբյուր դարձավ ողջ թյուրքական աշխարհի համար. Էրդողանը շնորհավորել է Ալիևին
Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան
Ալիևը շնորհավորել է Էրդողանին․ «Ադրբեջանին և Թուրքիային կապում են իսկական բարեկամության և եղբայրության կապերը»
Մոսկվան Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը հերքում է
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը