Երեք պետության ղեկավարները Շենժենում եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր. ՉԺՀ ԱԳՆ
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեք պետության ղեկավարները խոր մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա եռակողմ գագաթնաժողովի օրակարգը։
Դիվանագետը հավելել է, որ հանդիպման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, և առաջարկել է հետևել նորություններին։
Հիշեցնենք, որ Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 19-ին նախատեսված է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա կլինի երեք առաջնորդների առաջին շփումը նման ձևաչափով։


















































Արևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. Պուտին
Եվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով
Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ ավարտվեց
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը