Անթալիայի օդանավակայանում 69 մարդ է տարհանվել ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին ահազանգից հետո
Միներալնիե Վոդիից Անթալիա չվերթն իրականացնող ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղելԱհս մասին հաղորդում է Haberler-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Անթալիայի օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորներին և անձնակազմի անդամներին տարհանել են, սակայն օդանավի զննությամբ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Նշենք, որ ահազանգը ստացվել է RA-89120 գրանցման համարով Sukhoi Superjet 100 ինքնաթիռի թռիչքի ընթացքում։
Օդանավում եղել են 65 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Հաղորդումն ստանալուց հետո թուրքական ծառայությունները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել և սկսել հետևել ինքնաթիռին։
Հավելենք, որ Անթալիայի օդանավակայանի երկրորդ թռիչքուղու վրա վայրէջքից հետո ինքնաթիռն ուղղորդել են թիվ 5 անվտանգ կայանատեղի։ Օդանավում գտնվող բոլոր անձանց տարհանելուց հետո անվտանգության ծառայությունների աշխատակիցները սկսել են զննել այն։
Ավելի վաղ HavaSosyalMedya պորտալը հայտնել էր, որ հնարավոր պայթուցիկ սարքի մասին ահազանգը ստացվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի օդային տարածքում։ Համապատասխան ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստականության վիճակի։
Նշենք, որ ըստ İHA գործակալության՝ ինքնաթիռի զննությամբ պայթուցիկ նյութեր կամ կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը