Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը Չինաստան սովորական դիվանագիտական այց չէ. Բաբայան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցը, ըստ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի սովորական դիվանագկտական այց չէ։
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել նա։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը Չինաստան սովորական դիվանագիտական այց չէ։ Այն տեղի է ունենում աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումների պայմաններում և ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական նշանակություն։Պեկինում Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների օրակարգում են էներգետիկան, ֆինանսները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և միջազգային քաղաքականությունը։ Ռուսաստանի համար Չինաստանը դարձել է առանցքային տնտեսական գործընկեր՝ հատկապես արևմտյան պատժամիջոցների պայմաններում։Սակայն այցի ամենակարևոր քաղաքական հանգամանքը դեռ առջևում է․ նոյեմբերի 19-ին նախատեսվում է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը։ Սա կարող է դառնալ միջազգային հարաբերությունների վերջին տարիների ամենանշանակալի դիվանագիտական իրադարձություններից մեկը։
Ի՞նչ է սա նշանակում աշխարհաքաղաքական առումով։
1. Չինաստանը հաստատում է իր դերը ոչ միայն որպես տնտեսական գերտերություն, այլև որպես գլոբալ քաղաքական գործընթացների առանցքային միջնորդ։
2. Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ միջազգային մեկուսացման մասին արևմտյան պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը։
3. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության պայմաններում հնարավոր երկխոսությունը կարող է նոր պայմանավորվածությունների ճանապարհ բացել։
4. Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ ասիական տարածաշրջանի հետ հարաբերություններում»։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը