«Մարդկային» (human) բառը դարձել է տարվա բառ՝ ըստ Քեմբրիջի բառարանի
«Մարդկային» (human) բառը դարձել է տարվա բառ՝ ըստ Քեմբրիջի բառարանի, հետևում է Cambridge Dictionary կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Այս բառն ընտրելու որոշումը կապված է արհեստական բանականության զարգացման հետ։ Ինչպես ուշադրություն են դարձրել լեզվաբանները, այսօր «մարդկային» ածականը մատնանշում է մարդկանց պատկանելությունը՝ ի հակադրություն կենդանիների, աստվածների, իսկ վերջին շրջանում՝ մեքենաների։ Այն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում բարդ բնորոշումների կազմում՝ «մարդու կողմից գրված» (human-written), «մարդու կողմից ստեղծված» (human-generated, human-made)։ Այսպիսով ընդգծելով, որ այս կամ այն արտադրանքը ստեղծվել է մարդկանց կողմից կամ բնորոշ է նրանց՝ ի տարբերություն այն ամենի, ինչ ծնվել է արհեստական բանականության կողմից։
«Հնարավոր է, որ այս լեզվական տեղաշարժը լեզվի միայն օրինաչափ զարգացումն է, որն արտացոլում է ԱԲ-ի ամենուր լինելը։ Բայց բացառված չէ, որ մեր առջև ավելի նշանակալի մի բան է՝ շրջադարձային պահ արհեստական բանականության նկատմամբ մեր վերաբերմունքում»,- ասվում է տեքստում։
Ինչպես նշել է Քեմբրիջի բառարանի գլխավոր խմբագիր Քոլին Մաքինթոշը, 2026 թվականն անցել է «մարդկային գործոնի» նկատմամբ հետաքրքրության վերածննդի, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեր կյանքում մարդկային սկզբի նշանակության բարձրացման նշանի ներքո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Collins անգլերենի բառարանը 2026 թվականի բառ էր ճանաչել «մոգինգ»-ը (անգլ.՝ mogging)։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը