Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ. Սավգուլյան
Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արդեն, անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Քաղբանտարկյալների հարցը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամը այսօր հայտարարել է, որ քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի խուց տեղափոխվել է հոգեկան խնդիրներով անձ և դիմել է ԱՆ-ը նախարար վեթինգվումն Սրբուհի Գալյանին։
Ստալինյան ռեպրեսիաների շրջանում «անհուսալի տարրերին» աքսորում էին կամ պարզապես գնդակահարում, Նիկիտա Խրուշչովից հետո հատկապես Լեոնիդ Իլիչ Բրեժնևի կառավարման տարիներին քաղաքական դիսիդենտներին տեղավորում էին հոգեբուժարաններում և խելագարի դիագնոզով մեկուսացնում։
Թավշյա «վեթինգվհուկները» գտել են ռեմիքս տարբերակ հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն տեղավորում են քաղբանտարկյալի հետ միևնույն խցում։ Հիմա ուզում են Անդրանիկ Թևանյանին գժվացնեն՝ հոգեբանական կտտանքների ենթարկելով ապահովեն նախակաթվածային վիճակ, հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ իրավապահներն առաջնորդվում են «Քրեակատարողականը համակենտրոնացման ճամբար է և վերջ» կամ «Նուբարաշենը Աուշվից է և վերջ» պլանային ծրագրով»։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը