Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Հայկական կարմիր խաչի ընկերությւնը։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ:
Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից: Անհետ կորածների ծնողներից մեկն ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել»։


















































Մուսաևը 6 կրակոց է արձակել հայ կնոջ ուղղությամբ, զենքով սպառնացել երեխաներին, հափշտակել գումար, հեռախոս և երկու ձախ կոշիկ
Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանին երրորդ անգամ վիրահատել են
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը