Դանակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում մի քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավոր Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ղուկաս Վ.-ն է։
Նշենք, որ ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում իրենց տանը վիրավորի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Վ.-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արթուր Վ.-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ղուկաս և Արթուր Վ.-երը հարազատ եղբայրներ են։


















































Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Դանակահարություն՝ Սյունիքի մարզում․ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
Վեհափառի եղբոր համար առաջարկվեց 3 ու կես տարի ազատազրկում սահմանել, եղբորորդու համար՝ 7 ու կես
Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է
Դատարանը Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն մեղավոր ճանաչեց
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը