Վլադիմիր Պուտիը և Սի Ծինփինը հանդիպել են Շենժենում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Պուտինը ժամանել էր Շենժեն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին մասնակցելու նպատակով։
Աղբյուրի փոխանցմամբ, Պուտինը և Սի Ծինփինը քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային իրավիճակը։
Ըստ Կրեմլի ղեկավարի՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարի անընդմեջ զգալիորեն գերազանցում է 200 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Պուտինն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային հոսքն աճում է՝ Պեկինի նախաձեռնությամբ ներդրված առանց վիզայի ռեժիմի շնորհիվ։ Բացի այդ, Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը որդեգրել են կառուցողական մոտեցում առավել արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցում։
Սի Ծինփինն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ։ Նա հավելել է՝ երկու երկրների հարաբերություններն աշխարհին ավելի մեծ կայունություն են բերում և զարգացման լայն հեռանկարներ ունեն։
Հիշենցնեք, որ նոյեմբերի 19-ին Պուտինը և Սի Ծինփինը եռակողմ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա կլինի Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների երբևէ առաջին դեմ առ դեմ եռակողմ հանդիպումը։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը