Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Ռուսաստանից հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների հարցով Երևանը կարող է դիմել ԵԱՏՄ դատարան, եթե Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր առաջարկները չընդունվեն։
Այս հայտարարության ֆոնին առաջանում է պարզ հարց․ իսկ ի՞նչ է արել հայկական կողմը՝ ռուսական վերահսկող մարմինների կողմից արձանագրված խախտումները վերացնելու համար։ Սա վերջնագիր կարելի էր դիտարկել, եթե արտահանվող ապրանքը որակական առումով գոնե հաղթահարեր նվազագույն շեմը։ Բայց փաստը մնում է փաստ, անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել այն ձուկը, որն արտահանում ենք Մոսկվա։
Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումները հիմնավորում է բուսասանիտարական և սանիտարական պահանջների խախտումներով։ Մասնավորապես, մայիսի 28-ին գերատեսչությունը հայտնել էր Հայաստանից ներմուծվող մրգերի և բանջարեղենի խմբաքանակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման 181 դեպքի մասին՝ բարձրացնելով նաև ապրանքների հետագծելիության խնդիրը։
Սեպտեմբերի 26-ին ռուսական կողմը հայտարարել էր, որ հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի նկատմամբ սահմանափակումները պահպանվում են, քանի որ չեն ներկայացվել նախկինում արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաստատել էր, որ կողմերը քննարկում են խախտումների վերացման միջոցառումների հերթականությունն ու ժամանակացույցը։ Սակայն հանրությանը մինչ օրս չի ներկայացվել հստակ հաշվետվություն՝ ինչ է իրականում արվել։
Կարելի էր հակառուսական տրամադրություն խորացնել, եթե չլիներ մեկ այլ փաստ. Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները իրենք էին պատրաստ գալ և աջակցել խնդիրների լուծմանը, ավելին եկել էին։ Համատեղ աշխատանքի մասին էլ համապատասխան մարմինները լռում են։
Լռությունը ցավոք հուշում է, որ խնդիրները դեռ երկար լուծում են պահանջում և եթե դրանք հիմա ՌԴ արտահանման համար են սպառնալիք, ինչպես են իրենց լսարանին համոզելու, թե անորակ ապրանքը կարտահանեն ԵՄ։
Վերջիվերջո միասնական շուկան չի նշանակում անորակ արտադրանքի ազատ վաճառք։
ԵԱՏՄ անդամակցությունը ենթադրում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ։ Եթե ռուսական կողմը ներկայացնում է կոնկրետ խախտումներ, հայկական կողմի առաջին քայլը պետք է լինի դրանց ուսումնասիրությունն ու վերացումը։
Եթե խախտումները վերացված են, իսկ սահմանափակումները շարունակվում են, Հայաստանը լիարժեք իրավունք ունի պաշտպանելու իր արտադրողների շահերը իրավական ճանապարհով։ Բայց նախ պետք է հանրությանը ներկայացնել փաստերը։ Որոնք ավաղ չկան...
Պապոյանը մեծ֊մեծ խոսելուց զատ, պետք է պատասխանի մի քանի պարզ հարցի։
- Ի՞նչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել ռուսական կողմի արձանագրած խախտումները վերացնելու համար։
- Ո՞ր արտադրություններն են անցել կրկնակի ստուգումներ։
- Ներկայացվե՞լ են արդյոք ռուսական կողմին պահանջված փաստաթղթերը։
- Եթե ներկայացվել են, ինչո՞ւ են սահմանափակումները շարունակում գործել։
- Եթե չեն ներկայացվել, ինչո՞ւ է Հայաստանը շտապում հարցը տեղափոխել ԵԱՏՄ դատարան։
Հայկական արտադրանքը կարող է լինել բարձրորակ և մրցունակ, բայց դրա հեղինակությունը պաշտպանելու համար անհրաժեշտ են ոչ միայն հայտարարություններ, այլև որակի վերահսկողություն, միջազգային չափանիշներին համապատասխանություն և թափանցիկ հաշվետվողականություն։
Իսկ երբ խնդիրները չեն լուծվում և դառնում են քաղաքական շահարկումների թեմա, այստեղ արդեն անգամ ԵԱՏՄ դատարանը չի օգնում։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը