Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներ են
Նոյեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից «Գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Գ․-ն է։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Սամվել Գ․-ի մայրը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Թամարա Հ․-ն, հայտնել է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, համագյուղացիներ՝ 63-ամյա Լեռնիկ Մ․-ն և վերջինիս որդիները՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Մ․-ն և 31-ամյա Ռաֆիկ Մ․-ն, Օշական գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող «Սաք» սուպերմարկետի դիմաց անհիմն ծեծի են ենթարկել իր որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։


















































Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից պատարագ մատուցելու փաստը
դատապարտել է Արագածոտնի թեմը
Արագածոտնում տանտերը կրшկել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը