Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից պատարագ մատուցելու փաստը դատապարտել է Արագածոտնի թեմը
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելու փաստը։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր: Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։ Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։ Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։ Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց: Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։


















































Արագածոտնում տանտերը կրшկել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...